Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայա — ամոթ, ամոթխածություն, պատկառանք
Հայաթ — բակ
Հայալու — համեստ. պարկեշտ, ամոթխած
Հայ — հույ — աղաղակ, մեծախոսություն (զվարճացողների), այպանումն, քամահրումն, ծաղր
Հանա — հանե. կհանի՝ կնկարի. «վուր թահըտ ղալամով հանա» (38)—որ պատկերդ վրձինով կհանի (կնկարի. այս ձևով Է գրված հանգի համար)
Հանած — նկարած, քաշած, «հանած ծառ է» (6) — նկարած ծառ է՝ գեղեցիկ է
Հանգ — եղանակ, նվագ, ներդաշնակություն || ույժ. կարողություն || հնարք. հանգ
անել - ձայնակցել, ներդաշնակել || փոխաբ. չափ. էս «հանգի սուտ...» (Վ — 3)
այս տեսակ, այս չափի սուտ
Հանդամ—ով — վայելուչ || հավասարված, կարգավորված, համաքայլ, (29)
Հանքչել — հանգստանալ, հանգչիլ «չիմ հանքչում տանըս» (26)
Հաջ — ուխտագնացություն, ուխտատեղի
Հաս (հէս, էս) — խելք, միտք, գիտակցություն» «Մե մարթ չկա, վուր ինձ հաս
առե» (51)» գուցե և նիսսա բառից է — խրատ, խորհուրդ տալ
Հասան — ամենալավ, ամենագեղեցիկ, չքնաղ
Հասաս — գիշերապահ, հսկիչ, պահակ, «Մահը վուր կա՝ առանց կաշառք հասաս է»
(51)—մահն անկաշառ, անաչառ պահակ է (հսկիչ ոստիկան)
Հասրաթ — կարոտ, փափագ || փոխաբ. — զուրկ
Հավաջովա — գեղաբույս, որի տերևները սև են, արմատն օգտագործում են մըհլամի համար (արաբ.—սէջար)
Հավաս — ցանկություն, հակումն, սեր
Հարա-յ — օդնության կանչ, աղաղակ
Հարամի — ավազակ, գող ավար առու
Հարանց վարք — սուրբ հայրերի կյանքը, վարքագրությունը պարունակող եկեղեցական գիրք. «Վարք սրբոց» (37)
Հարգահ — միշտ, ամեն ժամանակ
Հարզ (էրզե) — ունայն, դատարկ (Ա—36)
Հարիփ — համ արհեստակից || փոխաբ. — ախոյան, հակառակորդ
Հաքիմ — իշխանավոր, դատավոր, գիտնական
Հեյբաթ մնալ — սարսափով պատել (հիացմունքից. 7)
Հեյրան լինել — զարմանալ, ապշել || գլուխը կորցնել
Հենչա (ն )ք (էհբ) — այնքան
Հեսաբ — հաշիվ, հեսաբ անել — հաշվել, որևէ մեկի տեղ դնել, որևէ քանի տեղ դնել,
«էրացումէն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի» (10)— երևակայությանդ
մեջ եղածի հետ ինձ մի՛ շփոթի (բամբասանքին մի՛ հավատա)
Հեստի (թհբ) — այնպիսի, այնպես
Հեքալ (հեյքալ) — արձան, անդրի, դեղաքանդակ, նաև բժժանք (թըլսիմ), ջնար
հեքալ (46)—կիսանդրի
Հեքիմ — Բմիշկ
Հեքիմ —տես հաքիմ, (հեքիմ ու դատաստան, հուքմի-հեքիմ)
Հիդ — սուր. կատաղի. «էշխիտ շուրթն հիդ է, զալում» (39) — «թե դուն էշխի հիդ
մանգալըն հարցընիս» (18) — թե որ սիրո սուր մանգաղը (մահվան գերանդի) հարցնես
Հիդ (թհբ) — հետ || անգամ || ետևից || հետո, «հիգ աշխարհիս բարեբար իի» (6)-
աշխարհի հետ հավասար ես, «մնլամըս հիդ յարին մընաց» (33)—սպեղանիս