Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրածիս հետ (մոտ) մնաց, կամ թե վերքի հետ (վրա) մնաց (յարա — վերք
բառից). քանի հիդ — քանի անգամ. «Շատ մարթ կոսե. յիս յարի հիդ ման
գուքամ» (18) — յարի ետևից (յար կնփտռե). «հիգ ծաղկազարթին» (20)— ծաղկազարդից հետո. «Դու վարքի հիդ, յիս յարի հիդ» (9)—դու վարթի
ետևից, ես յարի ետևից
Հիդ անիլ — տես յիդ անիլ
Հիդ քաշած — կրկին քաշած — կշռած, վերստին ստուգված (34)
Հիգ քերած — քերծած (Գ. Ախվ.). «լիզուս նիգ քերած...» (57)
Հիգնից (պարսկ. հիգան բառից) — պահանգիդ (հենակից). գերանից «Աշար քու
սիրտըն ո՛վ շինից՝ խոնարից. հիզնից քեդամաղ» (43)—արդյոք քո սիրտն
ո՞վ էր շինել, որ փուլ եկավ (կոտրվեց), հենակից, գերանից դժգոհ, վշտացած (այսինքն սիրտդ քնքուշ էր, նուրբ շինանյութերից կառուցված)
Հիլ — համեմունքի բույս. հիլ (կարդամոն)
Հիմանալ. նիմնանալ — հիմք դնել, հիմնավորվել (ամրանալ-կանգնել)
Հինդ — Հնդկաստան
Հինդի, Հնդու — Հնդկաստանի, հնդկական || նաև սև. հնդու խալ—սև խալ
Հիշտ (թհբ) — հեշտ, դյուրին
Հիջրան — բաժանում, անջատում || նաև անարգանք, վիրավորանք
Հոքում, չիմ հոքում — հոգս չեմ անում (36)
Հուզուր — ներկայությամնբ. առջև
Հուլ — հեքիաթային օձի բերնում պահվող խոշոր ալմասը
Հունար — հնարագիտություն. միջոց ընդունակություն || խիզախություն
Հուշրա — թանկագին իրերի հատուկ արկղ — սնդուկ || պահեստի փոքրիկ սենյակ
Հուսալով — հոսելով (հանգի համար սազացրած). հոսեցնելով (20)
Հասուն — հրաշալիք, գեղեցկություն
Հուտովին — հոտավետ (հանդի համար սազացրած. ծաղիկ նուտովին (27)
Հուր — հյուր
Հուր (թհբ) — հոր
Հուրի (հյուրի) — հավերժահարս, ջրահարս. սիրենա (17)
Հուրյան անել — մերկացնել, պլոկել || տանջել, վառել. «հուրյան բիրյան» անել —
տանջել-խորովել (ուրյան բառից)
Հուրիզադա — հավերժահարսի ցեղից—գեղեցկուհի
Հուրս (թհբ) — որս
Հուքմ — իշխանություն. ույժ, հրաման
Հուքմի—հաքիմ — իշխան ավոր


Ձ


Ձար — մազ. ձիու պոչի մազ, որից պատրաստում են ջութակի, քամանչայի կանտոցի մազը—ձարը


Ղ


Ղաբուլ անել — համաձայնվել. ընդունել. «ղաբուլ ունիմ, թեգուզ հալիս» (6)-համաձայն եմ, թեկուզ հալ ու մաշ անես
Ղադա — դժբախաություն. ցավ. հիվանդություն. ղագետ տանեմ—ցավդ տանեմ