Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղադա — չափ, մեծություն, էս ղադա — այսքան, այսչափ
Ղադանգ — տես խադանգ
Ղադիարար — դավաճան
Ղադիմի (կէդիմի) — հին. անտիկ, «Դադա պիտի, խոսկըն ղադիմի շինե» (49) —
մեծ վարպետ պետք է լինի, որ անտիկ աշխարհի իմաստունի պես խոսի
Ղազաբ — ցասում, բարկություն. «Մըտիկ արա քու ստեղծողին, հաճախ տիղ ղազաբ մի անի» (10) — աստված սիրես, հանուն աստծու, ցասումդ անտեղի մի թափի, ինձ անմեղ մի տանջի
Ղազաղ — մետաքսավաճառ
Ղազմա — քլունգէ փորիչէ սուր գործիք
Ղաթ-ղամար (խաթ-ղամար) — լուսին երեսով. լուսներես
Ղալ — գլխացավանք, նեղություն, հուզմունք, անհանգստություն (պարսկ, ղալե
բառից || կամ թե վեճ, խոսք ու զրույց, քննադատություն, ղալմաղալ (արար.
ղալ — գալ բառից). ատելություն, քեն (արաբ. ղըլ բառից). «Չիմ անի քալագըն, չիմ անի ղալըն» (21)— չեմ անի խարդախություն (կամ գլխացավանք). չեմ անի խոսք ու զրույց, կամ անհանգիստ չեմ անի, «Յա՞ր, յիս քիզ
բարով իմ տալիս, շուռ իս գայի, ղալ իս անում» (8) — ետ ես դառնում, վիճում, ղալմաղալ անում, հուզվում
Ղալամ — գրիչ, բարակ վրձին || փորագրիչի մետաղն գործիք
Ղալամբրաշ — գրչահատ — զմելին (փոքրիկ դանակ)
Ղալամքար — կտորեղեն նախշող նկարիչ, նաև ղալամքարի
Ղալամքարի — գրչով բանված ընտիր կտորներ (ծաղկավոր)
Ղալբ — կեղծ, կեղծված
Ղահար (կահհար) — հաղթող, պատմող
Ղահըր — բռնություն, վիրավորանք, պատիժ || խռովել, վրդովել, վիշտ. ցավ. «Ղանրըտ տանիլ չիմ կանա» — խռովելուդ, զայրույթիդ չեմ դիմանա (չեմ դիմանում)
Ղամ — վիշտ, տխրություն
Ղամաթ — հասակ, ձևս, կապս — ֆիգուրա, իրան
Ղամար — լուսին. ղամարով—լուսնի պես, լուսնի լուսով
Ղամզ-ա — նազով, աչքով ունքով խոսել. աչքով անել || բամբասել
Ղամզա — տես ղազմա
Ղայիլ — համաձայն, համամիտ
Ղայիմ — պինդ. ամուր. ղայիմ չանգ — ամուր ճանկ
Ղանարա (գէնարէ) — մորթած անասունը (և միսը) կախելու երկաթև կեռը
Ղան-դամար — երակ
Ղանդ — շաքար (մի տեսակը՝ բաց վարդագույն)
Ղաշ-ղամար — լուսնահոնք, նորալուսնի պես հոնք
Ղաստ անել — նպատակ դնել, ձգտել. վճռել, ջանալ. աշխատել, ղաստ արա — ձգտիր. աշխատիր, «աշուղներու ղաստը մըտած...» (Ա — 6) — երգիչներին (կամ
սիրահարներին) դարանակալած (զավթելու, որսալու նպատակով)
Ղավ — աբեթ, ղավ
Ղավալ — դահիրա, դափ || նաև փողային գործիք, սրինգ
Ղավար-ղավար անել — ցաք ու ցրիվ անել, թափառական դարձնել
Ղավվազ — լողորդ