Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղարա — քարանձավ. քարայր || լեռան ճեղքվածք, մաղարա. «Փահրադն միռած,
Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ» (48) — Շիրինը վառված (վշտացած) է լեռան այն ճեղքվածքից, որը ճեղքել էր Ֆարհադը և ինքնասպան եղել. գուցե
այստեղ էլ սուտ լուր տանող վհուկ պառավն է՝ զարին
Ղարահեջա — աշուղակսւն ոտանավորի ձև, որի գլխավորապևս հանգավոր բառերը
գրվում են առանձին տառերի այբուբենական անունով. օր. «Սիրտըս էլավ քե
ու այիբ Էրկու բեն»—քաբաբ (49)
Ղարար — դրություն. ձև || հանգիստ || հաստատունություն. մնալունություն || որոշում, վճիռ, հավասարակշիռ (տես 30-րդ խաղի ծանոթ.)
Ղարանփիլ — մեխակ (ծաղիկ)
Ղարի (գարը) — կին, ծեր կին. «քավթար ղարին» (52)—վհուկ պառավը
Ղարիբ — օտարական, պանդուխտ
Ղարդարա (կարկարա) — ձկնկուլի մի տեսակը, գեղեցիկ վզով, գլխին մեծ փետրափունջ — փումփուլ
Ղարդու-ը — եղեգ
Ղարդուդամիշ — ազնիվ տեսակի եղեգ (Գ. Ախվ.), ավելի բարձր, հաստ և դիմացկուն, նման բամբուկի
Ղափա — սուրճ
Ղափազ — վանդակ (թռչունի)
Ղափիա — ոտանավորի մի ձև (արաբ.-պարսկ.), բառացի — հանդ, ռիթմիկ
Ղափիլ — անսպասելի, հանկարծակի
Ղըդա — սնունդ. ուտեստ, ղըդիրըն (Ա. 64)
Ղըսմաթ (կըսմեթ) — բաժին. բախտ (վերուստ վիճակված)
Ղըրմըզ — տես կիրմիզ
Ղիլ (վր. ղիլի) — կոճակ
Ղիմեթ (գիյմաթ) — գին, արժեք. ղիմեթով մաթան (15) — թանկագին ապրանք (վաճառքի)
Ղիմիշ անել — զոհաբերել. չխնայել, կործանել, դաժանություն հանդես բերել ||
խնայել, խղճալ, ափսոսալ... «ղիմիչ արած գըլուխըս քիզ մատաղ ըլի» (23)- զոհաբերած, չխնայած. կամ (հակառակը), խնայած...
Ղոբա (վր.) — ցանկապատ
Ղոնաղ — հյուր
Ղոչաիխ — կտրիճ, հերոս
Ղութի — տուփ, արկղ
Ղութնի — ամենաթանկ և ընտիր կերպասը (խյութանի—չինական)
Ղուլ — ծառա || ստրուկ
Ղուլուղ (դուլլուղ) — ծառայություն || ճորտություն. ղուլուղ արա — ծառայիր, ծառայություն մատուցիր
Ղումաշ — նուրբ կերպաս
Ղունք (ղունդ) — եղունգ (60)
Ղուշլու զարբաբ — թռչնազարդ բեհեզ (նուրբ գործվածք)
Ղուսա (գյուսսէ) — վիշտ, տխրություն, ցավ, հոգս
Ղուրբան — մատաղ, «ղուրբան ըլիմ» — մատաղ լինեմ, ղոհաբերվեմ
Ղուրթ (թհբ) — ուղղորդ, ղորթ, ճշմարիտ, ճշմարտություն
Ղվաթ (գյուվվեթ) — ույժ