Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճ


Ճաթ — կորեկի, եգիպտացորենի հաց, «Ղաթ-ղաբուլ կաց ճարիս ճե ու այիբ (ճաթ) (50)
Ճաղ — ջահ, աշտանակ || միլ, «կուռբտ շիմշատ, մատնիրըտ մում՝ բըրոլե ճաղին
կարոտ է (30)—թեգ տոսախ (սամշիտ), մատներդ մոմ (շամ), որոնք կարոտ
են (նաև՝ արմանի են) բյուրեղյա աշտանակին
Ճար — դեղ, միջոց, «Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանց մե ճարըն շատացիլ Է»
(53) — այս ճարըն բառը Գ. Ախվ բացատրում Է «քան զհինգ հազարըն, վրաց
այբուբենի ճ (ճար) տառն հինգ ճագարի թվանշանն է» («Ս,-Ն,», էջ 138)
բայց հազիվ թե այդ իմաստով լինի
Ճար—ճըրաք — մինուճար որդի
Ճիպուտ (թհբ) — ճիպոտ, քամանչայի աղեղը (1)
Ճիտ — վիզ, պարանոց. ճիտըն գըցած — վիզը ծուռ, վշտահար (43)
Ճմթրել — սխմելով ջարդել
Ճուրտ (թհբ) — ճորտ

Մ


Մագար, մագամ (մեկէր) — միթե
Մադան — հանք
Մադաթ — օգնություն, հախ մադաթ — օ՜ տեր աստված, օգնի՛ր, փրկի՛ր
Մազա — խմիչքի հետ տրվող ուտելիք. ոտքի վրա թեթև հյուրասիրություն—քաղցրավենիով, խմորեղենով
Մաթ մնալ — հիացմունքից ապշել, զարմանալ. «մաթ շինեցիր ճաղաշքարին» (35) — ապշեցրիր նկարիչին
Մաթահ — ապրանք, հազվագյուտ, ընտիր իր վաճառքի համար
Մալ — ինչք, կայք, կարողություն, մալ անիլ—հարստություն դիզել
Մալագ (մէլէք) — հրեշտակ, գեղեցկուհի
Մալում — հայտնի, ճանաչելի, հասկանալի
Մահանա (մահնա, բէհանէ) — առիթ, մտածացին պատճառ, հնարովի արդարացում
Մահանգ (մէհէնգ) — փորձաքար, «Ակռեքըտ օսկումըն շարած, պըռոշըտ մահանգ
իս անում» (2) — ոսկու պես շարված, մաքուր ատամներդ փայլ են տալիս,
պսպղում, երբ շուրթերդ բացվում են, քսվելով նրանց, ինչպես փորձաքարին
քսվելուց հետո փայլփլում են ազնիվ մետաղները
Մահ — ջամալ—լուսներես, լուսին պատկեր—գեղեցկություն
Մայիլ — հակվել, սիրել, ցանկալ
Մանգալ — մանգազ (18)
Մանգանա — մամուլ, մամլիչ, ճնշող, սղմող մեքենա
Մանդիլ — թաշկինակ, կանացի գլխի շղարշ || նաև բողչա-շոր
Մաջում (?) (մաջուն ?) — դեղի հատկություն ունեցող շատ սննդարար ուտելիք,
տկարության և ծերության դեմ (մաջունը), քաղցրավենի. փռանգի մաջում (?) (18)
Մաս — ալմաս
Մաս-ն — բաժին || հաղորդություն, կրոնական հաղորդության ժամանակ սկիհից
տրվող ծիսական գինու և նշխարքի (հատուկ հաց) բամինը, «մընացի սկու
մասեմեն» (32)—զրկվեցի սկիհից տրվող մասնից (= անօրեն մեռա, «ան-