Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արի ինձ անգաճ կալ, այ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սիրե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստված սիրե, հոքի սիրե, յար սիրե։
էն բանն արա, վուր Աստուծու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կա՝ հոքու մարմնու կարքումն է՝
Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե:
Ե՛կ, ա՛րի, սի՛րտ, մընա դուն մե դամաղի,
Հալալ մըտիկ արա հացի ու աղի,
Հենց բան արա՝ մարթ վըրետ չը ծիծաղի՝
Խրատ սիրե, սաբըր սիրե, շար սիրե։
Հընպարտութին չանիս՝ դուր գու քաս Տերիտ
Խոնարութին արա կանց քիզ դեվերիտ,
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե։
Սայաթ-Նովա, էրնեկ քիզ, թե էս անիս՝
Հոքուտ խաթրի մարմնուտ ումբրը կես անիս,
Թե գուզիս, վուր դադաստան չը տեսանիս՝
Վանք սիրե, անապատ սիրե, քար սիրե։
|
|