Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դանակ ելաա). «անմահացն մասըն կոստան» (37)—անմահների (արդարների, սրբերի) բաժինը կտան
Մասալ — առակ, առած
Մաստ լինել — հարբել, «Քու էշխըն ինձի մաստ արավ» (24)-սերըդ ինձ հարբեցրեց
Մավթուլ — մետաղալար
Մար — տեր. պաշտպան, «էրած, խորված ման իմ գալի, մե տիղ չըկա մար ունենամ» (57) (եթե հայերէն մարել բայից չէ կազմած)
Մարա (մարէ) — հեքիաթային վիշապ-օձի գլխի անգին քար (19)
Մարալ — եղնիկ
Մարգ — քաջ. ազնիվ. տղամարդ, վեհանձն, անձնազոհ (բոլոր դեպքերում, երբ
վերջում գ տառն է, այսպես հասկանայ, իսկ մարդ (արարածը) հեղինակը գրում է թ տառով)
Մարիփաթ (մէրիֆէթ) — բարեկրթություն, շնորհք. հասկացողություն || ճարպկություն
Մարմաշ — շղարշ, քող, մուսլին
Մարջան — բուսա, մարջան (թանկագին քար)
Մեբաշ (թհբ) — հանկարծ միանգամից
Մելիք — նաև տանուտեր (գյուզական). «Գիղումըն՝ մելիք տանուտեր...» (36) — համանիջ բառերի (մելիք — տանուտեր) կրկնություն, ինչպես մի այլ տեղ
«խուցի յարումըն» (խաց = յարա). Թիֆլիսի քաղաքագլուխը, մինչև Վրաստանի նվաճումը Ռուսաստանի կողմից (Ա—26)
Մեհման — հյուր
Մեձըրվիլ (թհբ) — մեծարվել
Մեյդան — ասպարէզ. հրապարակ
Մեյման — տես մենման
Մեյմանգար (մեհմանդար) — հյուրընկայ
Մեջլիս — հավաքույթ, ժողով || թատերաբեմ | խնջույք (երգչի խաղերում այս վերջին իմաստով)
Մերած — մակարդված, թանձրացած, մերված. «Ախ քաշելէն՝ սրտիս մեջըն արանքն մերած գիտենաք» (57)
Մերան — մակարդ (պանրի, մածնի), թհբ. փոխաբ. — սկզբնապատճառ, հիմք. «Յիս
կանչում իմ մերանին, ըսկսպնական մերանին» (11)—ես կանչում եմ մերային (տես խաղի ծանոթ.), սկզբնական պատճառին
Մըհլամ (մահչամ) — սպեղանի
Միզիդ (թհբ) — մեզ հետ
Միզնից (թհբ) — մեզնից, մեզանից
Միզնից — կշեռքից (պարսկ. միգան — կշեռք բառից). «Ռոխտարի նըման նստած
իմ՝ իջարից, միզնից բեդամաղ» (43)—մաքսավճար հավարողի նման նստել
եմ կապալավարձից, մաքսավճարից և կշեռքից դժգոհ, վշտացած (որովհետև քարվան չի գալիս)
Միթամ (վր. վիթամ, վիթոմց) — իբր թե
Միղ (թհբ) — մեղ, մեղք
Միմար — ճարտարապետ
Մինա — էմալ, արծնապակի, ոսկե և արծաթե զարդերի, իբերի վրա եղած փոսիկների և զարդագծերի մեջ ագուցված, մեծ մասամբ կապույտ գույնի
Միշկ (թհբ) — մեջք