Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միջնուր-ի (արաբ. — վրաց.) — սիրահար. սիրեկան, սիրուց խենթացած
Միտքն ածավ (թհբ) — մտաբերեց, հիշեց (33)
Միրա — արև || երկինք || բարեկամություն || սեր. (տես 19-րդ խաղի ծանոթ.)
Մոնր — կնիք, մոհրով րաղամ—կնքած գրություն — հրովարտակ
Մոդ անել (թհբ) — հավաքել. կուտել (?) (Գ. Ախվ.) «Լշխի մեչըն մոդանում իս»
(6)— սիրո կենտրոնին ես մոտենում, հասնում
Մոն (մույն) — կարգին, վայելուչ, վայելչակազմ
Մուդարա — առերես, կեղծ բարեկամություն || մի կերպ կառավարվել
Մուզդ — աշխատավարձ. վճար, վարձ
Մուլափ տալ — ժամանակ տալ. սպասել
Մուխամմազ (ս) — հինգնակ — ոտանավորի ձև (ամեն տունը հինգ տողից), որի առաջին տան բոլոր տողերը և մյուս տների հինգերորդ՝ հանգակապ սողերը
նույն հանգով են վերջանում
Մուխաննաթ — տմարդի, փոքրոգի, ստոր
Մունաջար — ցանկապատ (արանք-արանք փայտերով), բարրիք
Մուղայիշ — ոսկե կամ արծաթե ժապավենաձև թիթեղ, կամ թել. զարլու մուղայիշ
(11) — ոսկեհյուս, ոսկեթել ժապավեն
Մում — մոմ. (միայն 3-րդ խաղում մոմ շամ իմաստով
Մուննաթ (միննէթ) — բարություն. երախտիք || շնորհակալություն || հանդիմանություն, հիշեցում որևէ լավ արարբի համար, մուննաթ չը քաշէ (15) — հանդիմանություն չստանա, երեսը խոսք չգա
Մուշկ — մուսկ ուս, մուշկ (անուշահոտ նյութ, որն ստացվում է այծյամի պորտից)
մուշկ ու ամբար — հոտավետ, թանկագին նյութեր (տես ամբար)
Մուտ բաղչեն — մտիր այգին, ներս գնա այգին (29)
Մուտ — արևամուտ. «...առուտեմեն ինչրու մուտքն) (53)—առավոտից մինչև արևվամուտ
Մուրախաս — արձակուրդ ստացած, ազատ
Մուրասսա — ոսկով և ակներով զարդարած, ընդելուզված (կտոր)
Մուրվաթ (մուրուվվաթ) — մեծահոգություն. ներողամտություն. մարդասիրություն
փոխաբ. — արիություն, «ղուրբան ըլիմ մուրվաթումըն» (?)—մասաղ լինեմ
մեծահոգությանդ
Մսխալ (միսկալ) — ծանրութեան չափ (մոտ 5 գրամ)
Մսրու (Մըսըր) — եգիպտական, Եգիպտոսից
Մտոք — մտքով, խելքով

Յ


Յա — կամ... կամ, «Յա ինձի կորցրեք, յա մե բան արեք» (20)
Յադ — օտար, ուրիշ
Յախա — օձիք
Ցախու — հատուկ խառնուրդ, դեղ—կոտրվածքի վրա դնեշու համար, կպչուն դեղ ջարդվածքի դեմ
Յաղի — թշնամի, ապստամբ, հարձակվող
Յագերումեն — թշնամիներից (53)
Յադութ — հակինթ
Յան — կողմ, մի կողմ. յան կանգնեց — մի կողմ քաշվեց, մի կողմ կանգնեք