Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յանա-յանա — վառվելով, տոչորվելով
Յաշիլ (աշիլ) — նայել. «Երանի է քու տիրոչըն-յադին յաշիլըն ինչ կոնն» (46)
Յաշվիլ — համեմատվել. հավասարվել (ըստ Գ. Ախվ.— յաշ— հասակ (?) բառից).
գուցե և հաշիվ — հաշվի բառից՝ բաղդատվել, կշռվել, համարվել. «Ջեյրան
ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յավի» (19)
Յասաման — հասմիկ (բույս), յասաման
Յար — ընկեր, օգնական || բարեկամ, || սիրած. || «Աստված սիրե, նոքի սիրե, յար
սիրէ» (16)... ընկեր սիրիր
Յար — սիրած, սիրեկան, յար
Յարա — վերք. «Յարովըտ մեկ մըհլամ յունիս»... (44) — վերքիդ չափ (համապատասխան) սպեղանի չունես, «յարիտ մեչըն յարանին» (11) — Հերթիդ մեջ
վերք բանան (յարա անին)
Յարաբ — օ՛, տե՛ր աստված || = արդյոք
Յարալա — վիրավոր
Յարանա — մտերմական, սիրային || սիրածին նվիրված ոտանավոր, երգ. սիրային ձոն
Յարերով — ընկերներով, օգնականներով. «Ման իս գալի բաղի մեջըն յարերով, յարերով» (41)
Յարիքար — օգնական (գործի մեջ). ընկեր, գործակից, օժանդակություն
Յարսուն, յարասուն — երեսուն
Յիդ (թհբ) — ետ. յիդ արա — ետ արա, արձակիր. յիդ կենաս — ետ կենաս, հրաժարվես, հեռու քաշվես (4)
Յիզիդ — անհավատ (եզիդ բառից. տես 17-րդ խաղի ծանոթ.)
Յիրգնուց (թհբ) — երկնքից (34)
Յոխսուլ — ընչազուրկ, չունևոր, տնանկ
Յորդան — վերմակ

Ն


Նա-նա — օրոր. նանիկ
Նաբաբ — անհամապատասխան. անհարմար || անշնորհք. «Ջորու նըման չասե՝ իմ դեդեն ձին Է, մարթ վուր ըլի հու ու ալիր երկու բեհ (49) մի մարդ եթե նաբաբ Է, անշնորհք Է, թող չպարծենա իր ծագումով, ինչպես ջորին
կարող է պարծենալ իր մորով — ձիով
Նաբաթ — սառը շաքար, նաբաթ
Նազ — կոկետոոթյուն, նազ. նազնից — նազից. նադավուր — նազ ունեցող
Նազ ու դամզով — նազով և աչքով ունքով
Նազանի — նազոլի, նազանի
Նադիր — մինիսար. բարձր պաշտոնյա-հսկիչ. վերակացու
Նազլու — Նազեչի. նազ ունեցող || փոխաբ. — սիրելի, գեղուհի
Նաթիջ — արդյունք, հետևանբ, ի վերջո
Նալ — պայտ. հնում ոտնամանների (սոլ, չմուշկ) կրնկին խփած պայտիկներ
Նայաթ (յանաթ) — անեծք, նզովք
Նահախ — իզուր. անիրավացի. անտեղի
Նաղաշ
Նաղաչքար — նկարիչ. ասեղնագործ