Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նաղշ, նախշ — նկար
Նամ — խոնավ. խոնավություն. թաց (հաճախ ցողի և արցունքի իմաստով). նամ-նամ արխ (54) թաց (ջրով) առու
Նամագ (նէմէկ) — աղ (պարսկ). տես տուզ
Նամարդ — տմարդի, դավաճան || ցածհոգի, փոքրոգի, ստոր մարդ
Նայ — փողային նվագարան, սրինգ, շվի, (նեյ բառը)
Նանա — մայրիկ, նանի, «Նանեն դուս արած» (33)— մոր կողմից հեռացված, դուրս քշված
Նաշի — անփորձ, անշնորհք
Նաշտար, նշտար — վիրաբուժական դանակ, լանցետ
Նաշաղ — հիվանդ
Նաչար — անճար
Նաջար — ատաղձագործ
Նասադ անել — Հանցավորին պատմել (ականջը, քիթը, ձեռքը կտրելով)
Նաստ — թեք (հագուստի թևի ծալքի ծալվածքը, երբեմն զառ նախշերով, ծառա-զարգերով)
Նար — կրակ (արաբ.)
Նարդ — նարդի խաղ (1). նարդի անել (պարսկ.) — վանդակապատել. «էշխըտ քիզի
նարդ իս արի» (13)— սերդ քեզ համար խաղալիք ես դարձրել կամ վանդակ ես դարձրել
Նափաս (նէֆէս) — շունչ, շնչառություն
Նաքազ (նէքէս) — ստոր, ցածհոգի, չնչին արարած
Նըհախ — տես նահախ
Նընգար (թհբ) — ընկար (ընկնել բայից)
Նըվախտ — գգվել, փայփայվել (34)
Նիաթ — մտադրություն
Նիգարդար (նիգյանդար) — պահապան, խնամող (= աստծուն տրվող տիտղոսներից մէկը)
Նիզա — նիզակ. նիզնից (34)—նիզակից
Նիզավուր — նիզակավոր, նիզակակիր
Նիտ (թհբ) — նետ
Նիտվանիղ (թհբ) — նետ ու աղեղ
Նուղլ — արևելյան շաքարեղեն—մոնպասե || շաքարով պատած նուշ և այլն
Նովաբին աջար — փթթյալ, ծաղկած ու դալար, պերճ «պատվական տեսնելու հովաբին աջար» (11)
Նովափար — նունուփար
Նովջիվան (նոշավան) — պատանի, երիտասարդ, դեռահաս
Նոքար — ծառա, սպասավոր, բատրակ (ավելի ճիշտ իմաստը)
Նուբար — առաջին անգամ համր տեսնել
Նուգբար — երախայրիք, նորահաս պտուղ. նութար անել
Նուր (թհբ) — նոր
Նուր — լույս, փայլ, ճառագայթ (արաբ.)
Նուրմեկ
Նարմեկանց(թհբ) — նորից մեկ էլ. կրկին, դարձյալ