Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շ


Շաբանգ — (շէրհէնց) անել — դայլայլել սոխակի պես (2). ցայգանվագ, տես շանգ
Շագիրդ — աշակերտ
Շադա — (արաբ. վր. ?)—շար (մարգարիտի), շարան
Շալ — բրդե գործվածք, գլխավորապես վերնազգեստի համար (չուխա և այլն),
ինչպես նաև գլխի շալ և շալ գոտի (35)
Շախ — տես շուքս
Շախ — եղջերյա թաս. «շախու շամ ալը» (Ա — 36) — եղջ. թասով և ամանով կարմիրը (գինին)
Շախաթայի — (տես 4-րդ խաղի ծանոթ.)
Շահ — Շահ (պարսկ. թագավոր)
Շահ — շահ (օգուտ)
Շահանդազ — (չմեկնված բառ), «Չունքի խոսկըտ անց է կենում բելլու շահանդազի
նըման» (8)— քանզի խոսքդ անցնում Է հռչակավոր նետի (?) կամ նետաձիգի (?) նետածի նման (պարսկ. անդազ-անդախթան-նետել բայից)
Շահբազ — բազե || փոխաբ. — հերոս
Շահդամար — զարկերակ, արտերիա || շնչափող
Շանզադա — Շահի զավակ. արքայորդի
Շահիր — բանաստեղծ, հռշակավոր (շահիր)
Շահմար — օձի մի տեսակը (շատ գեղեցիկ), «չար լորտուկ», «Սիմ զուլփիրը շանմարով յարն Է գալիս» (Ա—11)—օձի պես ոլորուն խոպոպներով յարն է գալիս
Շահրադել — տօնավաճառ (Գ. Ախվ.), գուցե պարսկ. շանր. քաղաք և դիլ — սիրտ. կենտրոն, շուկա բառերից
Շաղ — ցող
Շաղմաղել — փայլփլել, շողշողալ
Շամ — մոմ, շամ
Շամ — մայրի ծառ, շամ—լամ, «շամ շիվ արած» (Ա—50)—մայրի
ճյուղք դարձրած (մարխ շինած)
Շամ — Դամասկոս (տես հատ. ան. բառ.)
Շամամ (շամամա) — սեխի մի տեսակը (փոքր կլոր և անուշահոտ, որը չեն ուտում)
Շամդան — մոմակալ, աշտանակ
Շամս — արև, շամս ու ղամար (արաբ.)—արև ու լուսին
Տանա — սանր
Շանգ (շէնկ) — գեղեցիկ, «Յիփ մըտնում իս մեջլիսումըն, շանգ շուխի շաբանգ իս անում» (2) — երբ մեջլիս ես մտնում, սոխակի պես գեղեցիկ զվարճություն ես ստեղծում, կամ մեջլիսում գեղեցիկ երգում-դայլայլում և զվարճանում ես սոխակի պես
Շառ — փորձանք, չարիք || զրպարտություն
Շավարդեն-ան (վր.) — բազե
Շավդ (շէվկ) — ուրախություն || փափագ
Շար (շէրի) — արդարադատություն, օրենք || կրոնական կանոն—օրենք, «խրատ
սիրե, սարը սիրե, շար սիրե» (15)—սիրիր խրատ, համբերություն և արդարադատություն, օրենք (արդարություն). տես ահլի