Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չ


Չադրա — կանացի ծածկոց (արևելքում), չադրա
Չալ — սև ու սպիտակ. գույնզգույն. չալ անիլ (44 ) — գույնզգույն ներկել
Չախմախ (չախմակ) — հրահան, կայծեն—չախմախ
Չաղ — ժամանակ. Ժամ. մոմենտ (Ա—32)
Չաղ — լավ տրամադրություն. ուրախ || գեր, չաղ. «Չաղ շուռ արի» (9) — առողջ,
կայտառ ապրիր, ման եկ. «Չաղ արին» (82) — առողջացրին, հաստացրին
Չամ չըրաղ (չամ չըրաղ) — մարիէ. մոմի կամ կերոնի տեղ օգտագործվող մայրի
(շամի) շոր ձողիկների փունջը
Չայ — գետ. չաու (չալի, չայու) — գետի. «Արտասունքըտ չայի՝ անիս» (6)— արցունքդ գետի պես (հորդ) անես, «Չաու շուր իս» (6)— գետի ջուր ես
Չայի — թեյ. «Առաչ չայի, ղափա գուզիս» (1) — սկզբից թեյ և սուրճ կպահանջես
(կստանաս)
Չայիր չիման — սիգավետ դաշտ. մարգագետին
Չանգ — տավիղ (երաժշտ. գործիք). «Ձեռնեմես վեր կոծիմ չանզիրըն մեմեկ»
(21 )— ձեռքիցս մեկ-մեկ կթափեմ (կկտրեմ) տավիղի լարերը (այստեղ անկասկած միայն լար իմաստով է)
Չանգ — ճանկ. «...ղայիմ չանգ ունե» (18)— ամուր ճանկ, մագիլ ունի
Չանգլու փիր — բառացի՝ տավիղ ունեցող վարպետ (հայր), երաժշտական արվեստի հովանավոր — մուսա, ասվում է սուրբ Կարապետին (Հովհ. Մկրտիչ)
Չարա — ճար, դեղ
Չարա — վրան (Յհ)
Չարդախ — շվաքարան, ծածկ, չարդախ
Չարխ — անիվ || ճախարակ, դուրդ (բրուտի և այլն)
Չարխի փալագ — թախտի անիվ, ճակատագիր
Չափա — մարկեղ, արոր. «Չափեն ես քաշեզի, սափեն յադն առավ» — արորը (լուծը) ես քաշեցի, շյուղը (ցողունը) օտարը տարավ, կամ քեֆն ուրիշը քաշեց (տես Ա 64 խաղը)
Չափար — ցանկապատ (գլխավորապես փշավոր բույսերով), «Բոլորքըտ վարթով չափարած» (24)
Չափով — ներդաշնակ, հարմոնիկ, լափած ձևած. «Չը կա քիզի նըման չափով, նազանի» (17)
Չեթուղ (թհբ) — չթողեց
Չիրաղ — մեկի կողմից հովանավորվող պատանի || վարպետի մոտ աշակերտ տան ծառա
Չիման — մարգագետին