Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չի ման (պարսկ.— չի մէն) — ինչ ես... «Ծուցիտ մեչըն չայիր չիման, չի մանասիմ,
մուրախաս իմ՝ սրտումս ունիմ իղրար, իման» (6) — ծոցըդ՝ մարգագետին,
դալար դաշտ է. ինչ ես ասեմ, ազատ եմ, որովհետև սրտիս մեջ ունեմ խոստում և հավատ (անդավաճան եմ)
Չինար — սոսի (ծառ) չինար
Չին — Չինաստան
Չինի — հախճապակյա աման, չինական ֆայանսե թաս || չինական
Չինումաչին (Չինը մաչին) — Չինաստան և նրանից դենը (հեռու կամ հարևան երկրները). հյուսիսային և հարավային (Մահալին Մաշին) Չինաստանը
Չինչին — կարգով, ճաշակով, ծալքերով. չինչին արած — կարգով, ճաշակով իրար
վրա հավաքած բառացի՝ քաշած) (Ա — 1)
Չոլ — դաշտ
Չոնգուր — երաժշտական գործիք
Չուն
Չանքի — որովհետև, քանի որ
Չուր (թհբ) — չոր
Չուր (թհբ) — չոռ-ցավ (անեծք). «Չուր չիմ ասի» (32) —չոռ չեմ ասել—ասում

Պ


Պալ (բալ) — մեղր
Պասն իս — պասն ես (արգելվածն ես). «Նաքազ մարթը քիզ չի տեսնի, դուն նրա
պասն իս, քամանչա» (1) — ստոր, ցածհոգի մարդը քեզ չի կարող ունենալ
(հասկանալ), դու նրա համար պաս ես — արգելված ես, նա քեզնից զուրկ կմնա
Պարքիվե — տա, պարգևե, նվիրե, «Ով քիզի լիզի պարքիվե, դուն տու շաքար» Սայաթ-Նովա» (37) — ով քեզ լեղի (թույն, դառնություն) տա, հրամցնե, դու
նրան շաքար տուր (քաղցր խոսք ասա, բարի արարքով պատասխանիր)
Պունպույա (վր.) — կակաչ. լալա» ալ պաճպունա—կարմիր կակաչ
Պռոշ, պռոշնիր — շուրթ, շուրթեր

Ջ


Ջադուքար — կախարդ, վհուկ || հրապուրիչ
Ջադվար — դեղաբույս, արմատ, որի հյութը տրվում է թունավորվածներին, որպես ազդու հակաթույն
Ջազա — պատիմ
Ջալալ — մեծություն. ում. հզորություն || հզոր || շքեղություն. ջելալի — ավազակ. ելուզակ
Ջալդ — արագ, շտապ ||ճարպիկ, արագաշարժ, «Դու ըլթուլ իս, յիս կարմիր վարթ
չասիս թե վարթըն ջալդ կեհա» (23)... չասես, չկարծես թե վարդն արագ կգընա — կփչանա, այսինքն շուտ կթառամի
Ջալլադ-թ — դահիճ, փոխաբ.—բռնակալ, տիրան
Ջան-մալ — փառք և ինչք, «Սայաթ-Նովուն պետք չէ Շանի ջան-մալը»... Շահի
արքայական) իշխանությունը, հարստությունը (Ա—36)
Ջահնամ (շահաննամ) — դժոխք, գեհեն