Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջանտ — ջանք, ուրացում, ջանտ — ջանք թափիր, ձգտիր
Ջամ — թաս, «ջամ իս չինի» (6)— չինական — հախճապակյա թաս ես. ջամ
թաս կարմիրն, թասով գինին (Ա—36)
Ջամ — ապակի, լավորակ ապակի || նաև հայելի. «ջամ հալիլ» — հայելու ապակի
(կամ հայելի-հայելի )
Ջամալ (քեմալ) — գեղեցկություն. պատկեր. սիրուն դեմք. մահ-ջամալ—յուսներես գեղատեսիլ երես
Ջամ-ար գումար, ամբողջական (Ա—13 խաղում գուցե աղավաղ. քամալ—ջէմալ)
Ջան — հոգի || մարմին || ուժ || կյանք—ջան (դիմում մեկին)— «Լեյլի ջան» (27)
Ջան — առողջ. առողջություն. Ով յար սիրե, Էլ չասե թե ջան գու քամ» (18) ողջ
և առողջ կգամ, կմնամ, «Պատիվ անիմ, քանի ջան իմ» (6)
Ջանան — հոգյակ, սիրուհի || դեղուհի
Ջանբազ — լարախաղաց, ակրորատ || խորամանկ, խարդախ, նենգ. կյանքի հետ
խաղացող (երգչի խաղերում այս իմաստով)
Ջանգ (ջէնգէ) — կայծ (Ա 64)
Ջանդիվան — արդարադատ, ազնիվ (ենթադրաբար)
Ջաննաթ — դրախտ
Ջանում, ջանըմ — հոգիս, սիրելիս
Ջանջալ — խառնաշփոթություն || դժվարություն նեղություն, հոգս
Ջառ — լուր || կոչ || ճառ || շարք. «Տեսնողըն էնպես Դիմանա՝ Շահ իս գալի ջառ
բացարած» (39)—Շահի պես ես գալիս կոչ անելով, ավելի հավանականը,
զորաշար, շքերթ բացած
Ջավահիր, ջավայիր — գոհար
Ջավակիրչի — գոհարավաճառ || ակնագործ
Ջավարգեն-ի (վր.) — թուր, դամասկոսյան թուր
Ջավզ — ընկույզ. հնդու. ջավզ—մուսկատի ընկույզ
Ջար—բանակ — զորք, շքախումբ. սվիտա. խումբ
Ջարա (քարրան) — վիրարույմ, բժիջկ. բժշկապետ
Ջափա — նեղություն, ծանր աշխատանք, տանջանք, զրկանք
Ջգրնցնել — ջղայնացնել. բարկացնել
Ջեյրան — եղջերու, ջեյրան. գազել
Ջեր (վր.) — դեռ
Ջընաղ — անրակ || «ջընաղ հեքալ»— կիսանդրի (46)
Ջիգար — լյարդաթոք, «ջան ու ջիգար» (5)—սիրելի՛ս, հարազատս. (բառացի —
հոգի և լյարդ, հոգե ու մարմին)
Ջիղա (ջըղա) — թագ, պսակ || թագերի վրա դրվող փետուր (ջայլամի և այլ)
Ջիղջիղա (վր.) — թիթեղ. արծաթի շատ բարակ թիթեղներ, «Յիփ տիղեմետ Ժաժ իս
գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պես» (2)—երբ տեղիցդ շարժվում ես, թիթեղի
ձայն ես հանում (ոսկե զարդերով), գուցե և պարս. ջէխջէխ (սուսերամարտի
ձայն) բառն է. — սուսերամարտի ձայներ ես հանում
Ջինս — ցեղ || սեռ. տեսակ
Ջիռանալ — ջեռանալ. տաքանալ, կրակ կտրել. «Բարկ էրեսըտ, կըրակն թնդած օսկու նըման, ջիռանում է» (38)—վառ երեսդ կրակի մեջ ընկած ոսկու նըման
ջեռանում—փայլ է տալիս
Ջիվան — պատանի. երիտասարդ
Ջիր (ջիրէ) — բաժին. փայ (Ա—47)
Ջոջխուն — վառվռուն. խանդավառ. արյունը եռացող