Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջունար — փայլ, աչքի լույս, «Աչկեմես ջուհարըն գընաց» (57)
Ջուհարդար — գոհարակերպ || փայլուն || անգին քարեր կրող, ակնակիր || գերազանց
Ջուղաբ (ջակաբ) — պատասխան
Ջոմարդ — վեհանձն, առատաձեռն, ազնիվ (նամարդի հակառակը)
Ջունուն — խելացնոր, խելահեղ, սիրուց խենթացած
Ջուրա-ջուրա — տեսակ-տեսակ
Ջուրաբ — հանդգնություն, խիզախություն, «...չը տեսա էտ քու նըման ջուրաթումըն» (7) — հավանաբար հանգի համար այսպես Է գրել ջուրայումըն (տեսակումն) բառը
Ջուքամ — վնաս. կորուստ
Ջրատար — խեղճ. դժբախտ, ջրատար

Ռ


Ռադ անել — հեռացնել, կորցնել, «Գլուխըս չարեն ռադ անիմ»... (15)—գլուխըս չարից հեռացնեմ
Ռազա — սողնակ, կողպեքը գցելու ռազա, ռագավուր — ռազա ունեցող
Ռախտ — տես րախտ
Ռախտար (ռանդար) — ճանապարհի հսկիչ. մաքսավճար հավաքող, որը մաքսը
իջարով—կապալով էր վերցնում || մաքսատան ծառայող
Ռահմ — գութ, ողորմություն, ռահմ արա — խղճա, գթա
Ռահմի ջանան — գթոտ սիրած, սիրեցյալի գութը
Ռադիփ —տես րագիփ
Ռանգ — գույն, երանգ՝ ռանգըտ՝ շաքարի (19)—բաց վարդագույն է (կարմրագույն շաքարի նման)
Ռանգ — հույս || գեղեցկություն, «Ծալե դավթարըտ, գուբիս դի. ռանգ ու րուքար
իմ քիզ ամա» (23) — երգարանդ ծալիր և սնդուկը դիր (այսինքն, անհույս
սիրո հոգեմաշ երգեր մի գրիր), որովհետև հույս ու ապավեն եմ քեզ համար
(տես րուքար?)
Ռանդա — հարթիչ, ռանդա (հյուսնի գործիք)
Ռաշ — տես րաշ
Ռաստ գալ — պատահել. ուղիղ գնալ, հանդիպել. չըռաստ գալ—չըհանդիպել, «Ինչո՞վ չելավ չըռաստ էկար մի լավ յարին, Սայաթ-Նովա» (57)-ի՞նչ պատճառով (ինչո՜ւ չեղավ), չհանդիպեցիր մի չավ (հավատարիմ) յարի, Սայաթ-Նովա
Ռուբայաթ — քառատող, քառյակ — ռուբայաթ
Ռուքար — տես րուքար