Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17

Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,
Չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի,
Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
Չը կա քիզի նըման՝ չափով, նազանի:

Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ.
Արի մե ռահմ արա, լա՛վ կացի միզիդ.
Դուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ՝
Սանթուրով, քամանչով, դափով, նազանի։

Դարդիրըս շատացավ՝ ասիլ իմ ուզում.
Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, յա՛ր, քիզիդ խոսիլ իմ ուզում.
Սիրտըս չէ կըշտանում դափով, նազանի։

Հայալու իս՝ ադաբ ունիս, ար ունիս.
Ձիռիտ դաստա կապած սուսանբար ունիս.
Տուր ինձի սըպանե՝ իխտիար ունիս.
Հենչաք ըլի՝ կենաս բափով, նազանի:

Սայաթ-Նովեն ասաց՝ արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ՝ քու խաթրու ինձ սըպանին.
Հենչաք ըլի, յա՛ր, դաս իմ գերեզմանին,—
Ածիս խողըն վըրես ափով, նազանի։