Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անխառն (ապրանքներով—կտորեղենով) լիքն են սնդուկները. հաքինը սադա էր (Ա—23)—հագի շորերը դեռ հասարակն էր...
Սադաղ — կապարճք (նետերի պայուսակ) || նետ
Սադափ — սադաֆ, գաղտիկուր — պերյամուտր
Սազ — երաժշտ. լարային գործիք-սազ || նվագարան՝ առհասարակ. օր. «ամեն սազի մեչըն գոված» (1) || փոխաբ. երգ. оր. —«Բարակ ձենով սազ իս անում... սազ իս անում, դուր իս գալի» (6)—(չշփոթել սաս անել — ձայն հանել-երգել բառի հետ)
Սազ — լավ, կարգին (օր. տրամադրություն) || փոխաբ.—լարած, լարված, կարգավորված (հավանաբար սազ—կանգուն եղեգ բառից)
Սազա — սազական, համապատասխան, արմանի. «թե սազիս սազա իս, ազիզ» (40) — եթե նվագարանիս (կամ երգիս) արմանի ես
Սազ գալ — սազիլ. համապատասխանել
Սազանդար — երաժիշտ, նվագածու
Սազավուր — սազ ունեցող, լավ վիճակում գտնվոզ || սազական (վրաց. սազերիանո — սազերավոր — սազ ունեցող)
Սալամ — ողջույնի խոսք. բարև
Սալթի (սէլվի, սէրվի) — նոճի, կիպարիս, սալթու դալ—նոճիի ճյուղք
Սալբի չինար — նոճի և սոսի (այս երկու, ուղիղ վեր բարձրացող մշտադալար ծառերը արևելյան բանաստեղծության մեջ և ժող. երգերում նմանեցվում են գեղեցիկ հասակի հետ)
Սալիղ (սալին, սիլան) — զենը. «Ունքիրըտ սալիդ սադախ է»... (39)—հոնքերդ զենք ու կապարճ — զենք ու զրահ են
Սախաթ — հաշմանդամ, խեղանդամ || սխալ
Սախթ — վիշտ || վշտացյալ. «Անղամ, առանց սախթ իս, գոզալ» (34)—անհոգ, անվիշտ ես, գոզալ
Սակըզ — սպիտակ, անուշահոտ խեմ || խեմ, ծամոն
Սակիզ — Քիոս (կղզին). Խիոս
Սահաթ — ժամ. պահ, մամանակ || մամացույց
Սաղ — ողջ. առողջ || ամբողջ, լրիվ. «էս խոսկըս սաղ իմացի» (44) — այս խոսքս լրիվ (ամբողջ) իմացիր, «սաղիրիս իմ ման գալի» — ողջ, կենդանի մնացածներիս եմ փնտրում
Սաղի — մատռվակ—մատուցող
Սաղչա — պատի երեսից ցցված աղյուս, որի վրա դրվում է ճրագը (պարսկ. սաղ—կարմիր աղյուս)
Սամանդար — տես 25-րդ խաղի ծանոթ. «ունքիտ սամանդարիտ էրնեկ» (25). գուցե՝ ծիածան (պ.) կամար, երկնակամար, ինչպես երևում է Ա 67 խաղից
Սամսանա — ծաղիկ. վարթ-սամսանա—հիրիկ, սեզամ—սամսանի ծաղիկ
Սայ-ադ — հաշվի՛ր անուն (65)
Սայադ-թ — որսկան
Սայաղ — զգույշ
Սան անել — հարգանք, պատիվ տալ (6)
Սանամ — կուռք || փոխաբ. — պաշտամունքի առարկա. ամենասիրածը. գեղեցկուհի
Սանդալ — սանդալ (ծառ), սանդալե փանջարա — սանդալ ծառի ընտիր տախտակից շրջանակ