Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սանթուր — արևելյան ցիտրա—երաժշտ. գործիք (ջնարի. վինի տեսակը, տասը լարով)
Սաջար — ծառ, թուփ (արաբ. շէջէր)
Սաս (սէս) — ձայն. ջուրա-ձուրա սաստվուր (Վ—9)—զանազան ձայներով, բազմաձայն
Սար (պարսկ սէր) — գչուխ. «Գըլուխըս չարեն ռադ անիմ՝ սարըս մունաթ չքաշէ».
(15) — գլուխս չարից հեռացնեմ, (գլուխս) հանդիմանություն չստանա
Սարայ — դղյակ, պալատ
Սարրափ — սեղանավոր (դրամ մանրացնող, փոխող), իրեր գնահատող, ազնիվ
մետաղների որակն ու տեսակը որոշող մասնագետ
Սարաբքանա — դրամ փոխանակելու, մանրելու տուն
Սարդար — զորապետ || զորապետի պաշտոն ունեցող պարսկական կուսակալ—խան
Սարիսար (սէրասէր) — կերպասի այն տեսակը, որի մեջ ծայրեծայր և հավասար անցնում են ոսկեթելերը
Սարվան (սարբան) — ուղտապան, քարվան քշողը
Սարսարի — թափառաշրջիկ, անտուն | օտարական, մոլորված
Սափ — կոթ || ցողուն, ծղոտ (տես չափա). եթե աղավաղ. սափա — սէֆա բառից չէ
Սափա (սէֆա) — հաճույք, ուրախություն, ուրախ ժամանց
Սելավ — հեղեղ
Սեյր անել — զբոսնել, ճեմել || դիտել, նայել
Սեյրան — զբոսանք || տեսարան || դիտելու արժանի որևէ բան. «Սիրով սեյրան իս
ինձ ամա» (24), «Բարակ միչկըտ սեյրան արիր» (6)
Սեյրանգան — զբոսարան, ման գալու բաց վայր || դիտելու վայր, տեսարան
Սևադա — սև ներկ || սևություն
Սըկու (սկին) — սկիհի (եկեղեցական հաղորդության անոթը)
Սըմբուլ—սընբուլ (սյունբուլ) — սմբուլ — հիացինտ (ծաղիկ), հասկ || փետրախոտ — սարի սմբուլ, КОВЫЛЬ
Սըվթա (սիֆթէ) — ամենաառաջին և օրվա առաջին վաստակը (գլխավ. առևտրի
մեջ) || փոխաբ — սկիզբը, առաջին քայլը
Սըքուր (թհբ) — սքվոր, սգավոր
Սիթամ — կշտամբել, հանդիմանել || բռնանալ, ճնշել, պատմել
Սիլա — լիքը, մինչև թափվելու աստիճան (աման կամ պարկ). «Թերնիրցն վըրա չէ
գալիս, հակնիրըս է սիլա սիլա» (15)—բերանները (տոպրակների, չուվալների) չի հավաքվում (կապելու համար), որովհետև թայերը—հակերը մինչև պռունկները լիքն են
Սիմ — բարակ մետաղալար. նվագարանի լար—սիմ, արծաթ, սիմ ու զար — ար. ծաթ ու ոսկի
Սինի — մետաղյա մատուցարան—սինի
Սիր (սիրր) — գաղտնիք. խորհուրդ, սըրր
Սիրա (սիրէ) — բոց. կրակ, հուր (համեմատ. սիրամարգ—պարսկ. սիրէ — բոց,
մյուրդ—թռչուն, հեքիաթային հրե թռչունը (жар птица). գուցե այս բառից,
է և սիմուրդ-ը), «Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր» (19)—կրակիդ (սիրուդ) կայծերը սրտիս մեջ ցանեցիր — հրդեհեցիր
Սիրդաշ — հավատտրիմ ընկեր. համախոհ, սրտակից բարեկամ. (բառացի — գաղտնիքը բաժանող)
Սիրմա (սըրմա) — արծաթաթել կամ ոսկեթել || պարսկ.— ոսկեհեր