Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոյ — տոհմ, ծագում, ժառանգական հատկություն
Սոյբաթ — զրույց, քաղցր խոսակցություն
Սոնա — գեղեցկուհի (բառացի—վայրի արու բադ, գեղեցիկ կանաչավուն գլխով)
Սովդա (սավդա) — առևտուր, գնումներ. «Կամավ սօվդեն մըտա դարդըն բառնալու, էլ ում բըռնիմ սև ու ալիբ էրկու բեհ» (49)—իմ կամքով մտա
առևտրի (սիրո) մեջ դարդը, հոգսը շալակելու, վերցնելու, էլ ո՞ւմ բռնեմ սաբաբ — պատճառ, ո՞ւմ մեղադրեմ
Սավդաքար — առևտրական. վաճառական
Սուչ — մեղք. հանցանք
Սուսան — շուշան
Սուսանբար — հոտավետ տերև ունեցող բույս — սուսամբար
Սուր (սյուր) — խրախճանք
Սուրաթ — երես, կերպարանք. պատկեր. նկարագիր || օրինակ. «Սուրաթ-մաղաքաթըն դուն իս» (38) — մագաղաթի (հին ձեռագրերի) վրա նկարված պատկեր ես դու
Սուրահ—ի — գրաֆին, կավե կամ ապակյա նուրբ սափոր (գինու, ջրի), ամֆորա
Սուրմա — ծարիր սուրմա
Սուփրա — սփռոց

Վ


Վադա — ժամանակ || ժամկետ
Վազ անցնել — բառացի — ետ դառնալ || հեռանալ, ձեռք քաշել
Վազնից — խաղողի վազից — որթից. «Քանի գուզե մարթ վուր հարփի, վունց կալի
վազնից բեդամազ» (49) — մարդ ինչքան էլ որ հարբի, ի՞նչպես կարող է նեղանալ, վիրավորվել խաղողի վազից—տունկից
Վազավուր — վազեր ունեցող. խաղողի դալար տունկեր ունեցող
Վաթան — հայրենիք
Վալի — Պարսկ. տիրապետության ժամանակ վրացական վասալ թագավորների
տիտղոսը Պարսկաստանում || տեր. տիրակալ, փոխարքա
Վալլահ — ալլահը վկա. աստված վկա
Վախթ (վակթ) — ժամանակ վախտին— Ժամանակին
Վազ տիս — ավելի շուտ տես — տեսնես. «գերևզմանս վազ տիքս, գոզալ» (34)—գերեզմանս առաջ դու տես, կամ տեսնես. այսինքն, նախ ես մեռնեմ
Վազերումեն — գալիք օրերից (վաղն), նաև անցյալից. անկացած օրերից.
«Էրեգ լավ էր կանց վուր էսօր վաղերումեն բեզարիլ իմ» (53)
Վաղվան — առաջվան, անցած
Վայիս — դժբախտություն. աղետի պատճառ
Վար — կա. եղածը || ինչք, հարստություն. վար ածել—ստեղծել, կառուցել. «կու քանդիս,— վար չիս անի» (4), հարուստ (փոխաբ. իմաստով)
Վարաղ
Վարակ — տերև, թերթիկ || ոսկե կամ արծաթե բարակ շերտ (ոսկեջուրը). երգչի խաղերում այս վերջին իմաստով է
Վարաղնած (վարակած) — ոսկեջրած, ոսկեզօծ. թերթապատած
Վարիմ — վարեմ, փորեմ, քանդեմ. «սանձահարիմ, սիրտըս վարիմ՝ անհընանալու