Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գանձ կենամ» (6)— ինձ զսպեմ, սիրտս փորեմ, խոստումս և սերս թաղեմ որպես գանձ, որպեսզի չհնանա, չփչանա
Վարիր — վայրեր, դաշտեր, «էրանի ձիգ, ծաղկած վարիր» (33)
Վարսաղ — ոտանավորի ձև, որի հանգակապ տողերի հանգն ընկնում է վերջին բառի վրա
Վեզիր — նախարարապետ, առաջին մինիստր Արևելքում, քաղաքացիական գլխավոր պաշտոնյա
Վեր — վայր, ցածր, «Յիփ վեր դու քաս՝ մեջլիսումըն»... (1)—երբ ցած կիջնես, դահլիճ կգաս՝ խնջույքում...
Վեքիլ — ներկայացուցիչ, հավատարմատար, տեղակալ, մինիստր
Վիթել (թհբ) — վայթել, ոթել—թափել
Վիր կոնիս — վեր կանես — կբարձրացնես (1)
Վունց — ոնց, ինչպես, «Յիս քու մահըն վունց կու խնդրիմ»... (23)—ես քո մահն ինչպես կցանկանամ...
Վունց (նաև մունց) (թհբ) — ոչ. «Վունց մե գոզալ չէ ունեցիր էտ քու արած նազի նըման» (8) — ոչ մի գեղուհի չի ունեցել... «էշխըն նեստի կըրակ ունի՝ վունց կու էրվի, վունց կերթա» (4) — սերն այնպիսի կրակ ունի, ո՛չ կայրվի, ո՛չ կհանգչի
Վուրսնուրթ (թհբ) — որսորդ

Տ


Տալ — կտրել, «գլուխս արա տալ, թաքավուր» (10)—գլուխս կտրել տուր, թագավոր
Տալղա — ալիք. հորձանք. «Տալղա տըվիր, զեմիս տարար ծովի պես» (26) — հորձանք տվիր, նավս տարար ծովի պես
Տախտ — տ. Թախտ
Տակռի — արմատ
Տասն իս — գերազանց ես, «Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տասն իս, մանչա» (1) — ամեն տեսակի նվագարանների մեջ գոված ես և մեկի չէ, այլ լրիվ տասի փոխարինող ես — գերազանց ես
Տար — օտար «Աղկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե» (16)—աղքատ սիրիր, հյուր սիրիր. օտար (= օտարական, պանդուխտ) սիրիր
Տարեմեն — օտարից || (տարերքից ?) «Թե վուր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին,— արեգակի նման փարա իս, գոզալ» (19)—եթե լուսին ասեմ (քեզ), կասեն օտարից է (լույսը — արևից), արևի նման սքանչելի ես, չքնաղ ես, գոգալ
Տարք — տարիք, տարքոտ — տարիքով, հասակ առած
Տեսնիս — «...շատ բան կու տեսնիս, քամանչա» (1)—շատ բան կանես, շատ բան կշինես
Տերիվակալ — տերևապատ, տերևալից
Տընագ — տնանկ, չքավոր
Տիլ — տիղմ, ջրի տակ, մանրագույն ավազից և հողից գոյացած ցեխ
Տիղ (թհբ) — տեղ, տիղացեն — տեղից (15)
Տիս — ի տես, տեսություն, այցելություն || տես
Տիսալով — տեսնելով (հանգի համար սազացրած բառ, տես խաղ 20)
Տնգիրըն — տնկիներր, տունկերը