Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ր


Րախտ — կահ (կարասի) || ձիու սարք || հանդերձանք || զարդարանք (երգչի խաղում (34) վերջին երկու իմաստով. տես անբան)
Րաղամ — գրություն || հրովարտակ. հրամանագիր
Րաղիփ (րակիփ-բ) — մրցակից, խոչընդոտ. խանգարիչ || սիրահարների արանքը խառնող — չար մտադրությամբ հսկող
Րանգ — տես ռանգ
Րանգ — խարդախություն, նենգություն. խաղ (գլխին խաղ խաղալ). «Րաղիփն էկավ
միզ էս րանզիրբն մեմեկ» (21)—մրցակից խանգարիչն եկավ մեզ (մոտ) այս
խարդախություններով, խաղերով մեկ մեկ՝ կամ—այս րաղիփն եկավ (դեպի)
մեզ խարդախություններով մեկ մեկ
Րաշ (ռաշխ) — հրեղեն ձի. հեքիաթային արագասլաց (թևավոր) նժույգ (ջրերում
ապրող, Շահ-Նամեի հերոս Ռուստամի նժույգի անունը
Րափա (րէֆան) — բարօրություն. կարողություն ապրուստի միջոց, հանգիստ, անդորրություն (րէֆան բառից) || «Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի
րափա գուզիս» (1) — կմեծարվես սրահում, պարապ ժամանակի համար ապրուստի միջոց, կպահանջես (կվարձատրվես), կամ անդորր, հանգիստ կպահանջես
Րափիղ (րէֆիկ) — ընկեր || բարեկամ, ուղեկից
Րիշխանդ — հեգնել, ծաղրել, մեկի վրա ծիծաղել (բառացի՝ միրուքը ծաղրել)
Րուխսաթ — իրավունք, թույլտվություն
Րուքար — ծոպ. կերպասե, կամ այլ, գործվածքի ծպները՝ ծայրերի չը գործված հենքի նուրբ փնջերը
Րուքար (?) — ապավեն, հույս || ակնկալություն (պարսկ.—րույ բառից). ռանգ ու րուքար (տես երկրորդ ռանգ)


Ց


Ցիղ (թհբ) — ցեղ. «Միռնելուս համա չիմ նոքում՝ ցիղի համա իմ լալի» (36) —
մեռնելուս համար չեմ հողս անում, այլ ցեղի (տոհմի, այստեղ—ժառանգի)
համար — սիրածից սերունդ չթողնելու համար եմ լալիս


Փ


Փադիշան—թագավոր
Փաթութ — փաթեթ. փունջ, կապուկ
Փալ — գուշակություն. բախտ նախանշանակ. ճակատագիր || կյանքի բախտավոր դիպված փալ անել—բժժանք (գիր, համայիլ. թըլսիմ) անել, հիվանդության
դեմ և այլ նպատակներով. «Ջարեքըն դիդըտ չին գիդի, փալ անիլըն ինչի՜ն է