Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շահ» (44)—բժիշկները դեղդ չգիտեն, բժժանք անելն ինչին է օգուտ.
«Բութես դուն իս ընգի՝ փափ արանքում» (Ա—2)—սերս, պաշտամունքս, երազս
դու ես դարձել բախտի, ճակատագրի արանքում
Փահլևան — դյուցազն. հերոս. տիտան, ատլետ, ըմբիշ
Փահլուլ — տես հատ. ան. բառ.
Փահմ — գիտակցություն. միտք, ուշիմություն. շնորհք
Փայ — բաժին
Փանդ — հնարք. եղանակ (գործողության) ձև.
Փանջարա — շրջանակ || լուսամուտ, քանդակապսակ, պարակալ. «Սիմրա օսկես
քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած» (1)—լարդ պետք Է ոսկուց քաշած
լինի, իսկ երկաթդ (քամանչայի երկաթե հենակը) քանդակով պսակած, շրջանակած
Փաչա-հ (փադշան—փադիշան)—թագավոր. «մե բիռըն՝ փարայի խալաթ» (15) —
մի բեռն Է արքայական խալաթ, կամ խալաթք—վերնազգեստի կտոր
Փաշագագա — արքայորդի, արքայադուստր
Փար (ֆէր) — պերճություն, շքեղություն, ճոխ, փառավոր, հոյակապ, փայլուն,
արձր—վեր || զարդարված, «Շուխկըտ աշխարլա բըռնիլ է՝ Արեգակի դեմ,
փար իս» (24)—շողքըդ տարածվել Է աշխարհով մեկ՝ արևի հանդեպ (դեմն
հոյակապ ես (կամ, արևից շքեղ ես, արևից վեր ես). «Լիզվով չիմ կանաց
ասի, թեգուզ խոսկըս փար ունենամ» (57)—լեզվով չեմ կարողանամ ասել
թեկուզ փայլուն խոսել իմանամ, թեկուզ ճոխ լեզու ունենամ
Փարա (ֆէրա) — չքնաղ. սքանչելի. հոյակապ, բարձր. «Արեգագի նըման փար իս, գոզալ» (19) — արևի պես հոյակապ և սքանչելի ես, գոզալ
Փարա — մաս, կտոր, փարա-փարա անել—կտոր կտոր անել
Փարաղաթ — հանգիստ. խաղաղ. «Մե բիռըս Չինամաչինին կու առնե թամա
փարադաթ» (15)— մի բեռս Չինումաչինին հանգիստ, անվեճի կերպով, լրի
կդնի, այսինքն հանգիստ կերպով ամբողջ Չինումաչինի հետ կփոխանակվի
Փարաշ (ֆերաշ) — ծառա || հավաքարար — գորգեր, անկողին գցող, հսկող
Փարգալ
Փարգար —կարկին
Փարզ (փարվազ) — «Բլբուլի պես փարզ արա» (13, 56) — սոխակի պես ճախրի
(թռիր), ալստեղ ենթադրվում Է պարսկ. փարվազ բառի բռնազբոսիկ կրճատումը—հանգի համար
Փարման (ֆերման) — հրաման, փարմանա (նույնը, միայն ա-ի հավելումով. թեջնիս ոտանավոր մեջ)
Փարշեվանգ-ի (վր.) — սիրամարգ
Փարչ — մեկ ունկավոր ջրի կամ գինու աման (պղնձե), հեղուկի չափ, որով նա
գինի կամ ձեթ են քաշում կարասից
Փարսեկար — ֆարսերեն — պարսկերեն
Փարվազ — թռիչք, ճախրելը || թռչունի առաջին թռիչքը
Փարվանա — գիշերային թիթեռ
Փաք (պարսկ. բաք) — ահ. երկյուղ
Փել — խորամանկություն, խաբեբայություն. խարդավանք
Փել ու փանգով — հնարքներով, զանազան ճարպիկ միջոցներով. աչքակապություներով
Փեհլով — շքեղությունով, մեծությունով || քաջերով || գործունյա