Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փեյվանդ — պատվաստ, պատրիս
Փենջով — հանդգնություն || շնորհքով, «փեհլով, փենչով» — քաջերով, հանդուգններով, շնորհալիներով
Փերիշան — ուշքը ցրված, մտացիր — շաղված. տագնապահար || ընկճված. վհատված, սիրտը կոտրած, տկար
Փընջան (ֆինջան) — թաս, փոքր հախճապակյա բաժակ, ըմպակ
Փըստա — պիստակ, փստա.
Փըրսանդ (ֆըրսաթ) — հարմար առիթ, հարմար ժամանակ. մոտեցման, գործողութեան հարմար եղանակ
Փիալա — լայն բերանով հախճապակյա փոքրիկ թաս (առանց ունկի)
Փիանդազ — հատակին, ոտքերի տակ կամ ճամփին փռած գորգեր և այլ թանկագին կտորներ, թագավորների կամ այլ մեծամեծ մարդկանց երթի, ընդունելութեան ժամանակ. փիանդազ անել-փռել (ոտքի տակ)
Փիլ — փիղ
Փիլթա — պատրույգ || վերքի մեջ դրվող պատրույգ
Փիր — ծեր, նախահայր. որևէ կազմակերպութեան (կրոնական, համքարային) հիմնադիր հովանավոր. արվեստի կամ արհեստի հովանավոր—մուսա || սրբավայր
Փիր (?) — շնորհք, ֆահմ (պարսկ. վիր) «փիրեն փիր իմ ասիլ՝ թալիշ իմ դառիլ»
Փիրյադ (ֆէրյադ, փարիադ) — օգնության աղաղակ, ողբ, գանգատ, վայնասուն
Փիր ուստադ
Փիր ուստաքար — ծեր, փորձված, մեծ վարպետ || նույնն է և փիր
Փոթոլ (վր. փոթոլի) — տերև. փոթլիտ մեչըն (14) — տերևիդ մեջ
Փոլադ — պողպատ
Փոշման — զղջում, ափսոսանք, հիասթափություն. փոշմանել — հիասթափվել, ափսոսալ (արարքը), խղճի խայթ զգալ
Փոսթ — մորթի
Փուզուլ (փուս, փուսլ) — մուժ. վաղորդյան թեթև մառախուղ, մշուշ
Փուլ ու փանդ անել (թհբ) — փուլ ու քանդ, քարուքանդ անել, ավերել
Փուր (թհբ) — փոր. «...փուրըդ սաղաֆով նախշ արած» (1)—փորըդ (քամանչայի
դուշը — կորպուսը) պետք է սադափով նախշած լինի
Փռանգ — Եվրոպա (ռոմտնական), եվրոպացի || բառացի — ֆրանսիացի
Փռանգի — եվրոպական, ֆրանսիական
Փտնել — փուտ դնել—չհավանել
Փրսանդ — տես փըրսանդ

Ք


Քաբաբ — խորոված, խորովել
Քալագ — խարդախություն || գլխացավանք, գլխացավություն (21). փորձություն, փորձանք
Քալլա — գանգ || գլուխ
Քահիրբար — սաթ
Քաղաք — երբեմն միայն Թբիլիսի քաղաքի իմաստով (խաղերում—գլխատառով).
քաղքի — քաղաքի
Քաղերումեն — քաղելուց. ծաղկաքաղից (53)