Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գու քա. —
Շատ մարթ կոսե՝ յիս յարի հիդ ման գու քամ...
էս դարդեմեն ով չէ քաշի՝ վո՛ւշ քաշե.
Ով յար սիրե, է՛լ չասե թե՝ ջան գու քամ։
Շատ մարթ կա՝ էն գըլխեն սըրտում ունե ղամ.
Բազի մարթ չէ քաշի, էշխեմեն է խամ.
Ինչ ասիս կոնիլ տա՝ սերն է անըսկամ.—
Հալվեցա, մաշվեցա. էլ ի՜նչ ջան գու քամ։
էշխըն վուր կա՝ հազար բաբաթ հանգ ունե.
Ուշկ ու միտկըն կու քնեցնե՝ բանդ ունե.
Բըռնածըն չի թողնի՝ ղայիմ շանգ ունե.—
էնդու համա՝ խան հիդ կեհամ, խան գու քամ։
Թե դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս՝
Չի դիմանա Րոստոմ Զալըն՝ հարցընիս.
Թե բեմուրվաթ յարի հայրն հարցրնիս՝
Ասում է թե. «սուլթան գու քամ, խան դու քամ»:
Սայաթ—Նովեն ասաց՝ շատի ջանք դըրի.
Մե բափա չը տեսա հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի՝ յիս է՛լ չիմ սիրի.
Սերըն սեր կու բերե, սիրեկան գու քամ:
|
|