Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեջլում (Մեջնուն) բառացի խենթ (արաբ.) — «Լեյլի և Մեջնուն» գեղեցիկ սիրավեպի գլխավոր հերոսը, որը խենթանամ է իր բուռն, բայց դժբախտ սիրուց:
Անմահացել է Նիզամիի, Ֆուզուչիի և Նավոյիի նման վիպական պոեզիայի
հսկաների գրչի տակ։ Մեջնունը բուռն և անդավաճան սիրո սիմվոլ է դարձել. մանավանդ Առաջավոր ու Միջին Ասիայի ժողովուրդների գրականության և ֆոլկլորի մեջ։
Մինիշկար — Թիֆլիսի մելիգը (քաղաքապետը), որը մեռել է Ղազար կաթողիկոսի
մահվան տարիներին և հավանաբար Բեհբուդյանների նախահայրերից է:
Նադիր (Խան, Շահ) 1688—1747 թթ.— Իրանի նշանավոր զորավարներից և պետական գործիչներից մեկը, ծնված Խորասանում՝ արհեստավորի ընտանիքում: 1722 թվականից պարտիզանական կռիվ սկսեց Իրանը նվաճող աֆղանների դեմ՝ ամրանալով Խորասանի Քալաթ գյուղաքաղաքում։ 1729 թվ. աֆղաններին դուրս քշեց Իրանից, երեք տարի հետո գահընկեց արեց Թահմասպ
Շահին և 1736 թվ. ինքն իրեն հռչակեց Շահ։ Չարաչար պարտության մատնեց թուրքական բանակներին, ապա նվաճեց Հյուսիսային Հնդկաստանը
(1738—39)։ Նրա օրոք 10—15 տարի Անդրկովկասում տիրեց համեմատական խաղաղություն, ծաղկեցին քաղաքներն ու առևտուրը։ Նադիրը նույնիսկ
փորձում Էր վերացնել կրոնների խտրությունն ու բաժանումը։ Միաժամանակ
Հայտնի է որպես դաժան բռնակալ։ Կյանքի վերջին տարիներում չկարողանալով հաղթահարել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը, դիմեց
դաժան տեռորի քաղաքականության (նույնիսկ կուրացրեց անմեղ ամբաստանված իր գահաժառանգ որդուն), և մի քանի տասնյակ պետական խոշոր
գործիչներ զոհ գնացին այդ տեռորին։ Դավադրությամբ սպանվեց 1747 թվականին։
Շահ Աբբաս (I) — Իրանի Սեֆևյան դինաստիայի 7-րդ և ամենանշանավոր միապետը, որը թագավորեց 41 տարի (1587—1628 թթ.), ծնվ, 1557 թ,: Նշանավոր զորավար և մեծ շինարար։ Հայտնի են նրա երկարամյա պատերազմները Թուրքիայի դեմ, որի ընթացքում ծանր հարված հասցրեց Հայաստանին
և Վրաստանին, ամբողջ գավառներ և քաղաքներ ամայացնելով, բնակչությունը քշեց Իրանի խորքերը։ Ամենապոպուլյար միապետներից մեկն է Արևելքում, որի անվան շուրջը հյուսվել են տասնյակ վիպական պատումներ, և
կերտվել է իմաստուն և արդարամիտ հերոսի կերպար, չնայած իր մեծ դաժանություններին։
Շահսանամ — «Աշուղ-Ղարիբ» հեքիաթ համարվող սիրավեպի հերոսներից, խոստումին տեր և անդավաճան սիրով սիրող աղջկա տիպար։
Շամ — Դամասկոս քաղաքը Սիրիայում, որ հռչակված էր իր պողպատով, պողպատի սրերով և գործվածքեղենով։
Շամախի — Ադրբեջանի, մանավանդ 17—18-րդ դ. դ. նշանավոր առևտրական և
արհեստավորական, ինչպես նաև (Շիրվանի խանության) վարչական կենտրոնը։ Հայտնի է իր մետաքսով։ Այժմ շրջանային կենտրոն։
Շիրազ — Իրանի Ֆարսըստան նահանգի գլխավոր քաղաքը — Հաֆեզի և Սաադիի
հայրենիքը։ Հնագույն առևտրա-արհեստագործական և կուլտուրական կենտրոն, որը 1760—97 թթ, դարձավ միացյալ Իրանի մայրաքաղաքը։
Չիրին — Խոսրով Անուշիրվանի կինը — անդրկովկասցի գեղեցկուհին, որն իրեն զոհեց քանդակագործ և քարհատ Ֆարհագի սիրույն։