Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուռնիել — Բիբլիական Ուռնա Հերուսացին, որի կալը Դավիթ թագավորը, իբր
աստըծու թելադրանքով, գնեց և տեղում կառուքեց տաճար, տես 44-րդ խ. ծանոթ.:
Ուրումել — վրացերեն — արևելյան Հռոմ—Բյուզանդիա։
Չինումաչին — Հյուսիսային և Հարավային Չինաստանը (Չին+Մահալին):
Ռոստոմ — Շահ-Նամեի գլխավոր հերոսներից. անպարտելի փահլևանը — Զալի որդին (Ռուստամ)։
Սակկիզ — Քիոս կղզին (թուրքերէն) էգեյան ծովում։
Սիպտա դիվ (Սպիտակ դև) — «Շահ-Նամեյում» Քեյ Քավուսի դեմ ելած հսկա
դևը, որին հաղթեց Ռուստամը: Սայաթ-Նովան սա համարում է «Ռոստոմի Զալի» ամենամեծ քաջագործությունը։
Սկանդար Զուլղար — նույն (արաբ. — եղջյուրավոր) — Ալեքսանդր Մակեդոնացին (356—323 ն. Ք.)։
Սողոմոն — Միացյալ Հրեաստանի (Հուդա— Իսրայել) ամենանշանավոր և հզոր թագավորը, Դավիթի որդին։ Գահ է բարձրանում 950-ական թթ. (մ. է. ա.) և
հռչակվում որպես մեծ քաղաքագէտ, ուժեղ պետական գործիչ, շինարար և
կուլտուրական անձնավորություն։ Բիբլիայում համարյա սրբացվել է, ստացէլ «իմաստան» տիտղոսը։ Կառուցել է տվել նաև Երուսաղեմի հռչակավոր
տաճարը։
Փահրադ (ճիշտը՝ Ֆահրադ) — Մարդկային ազնիվ երևակայության ամենահոյակապ
կերտվածքներից մեկը անձնազոհ սիրո մեծ սիմվոլը արևելյան ժողովուրդների մեծագույն սիրավեպերից մեկում։ Բարհատ և քանդակագործ, որը Շիրինի սիրույն խոստանում է մենակ ճեղքել Բիսութունի լեռը, բայց նպատակին հասնելուն մոտ զոհ է դառնում Խոսրովի և նրա չար խորհրդատուների
սադրանքներին, իր քլունգով վերջ տալով իր կյանքին։ Ֆարհադն անմահացել
է Նիզամու «Խոսրով ու Շիրին» և Նավոյիի «Ֆարհադ ու Շիրին» հրաշալի
պոեմներում։
Փահլուլ — Վիպական հերոս, հրաժարված իր գահաժառանգության իրավունքներից և դարձած թափառաշրջիկ, ձրի իմաստություն «վաճառողն, որն
ստացել է դիվանէ (խև, խենթ) կամ դանանդու (իմաստուն) մականունները:
Քալաթ — Գյուղաքաղաք Խորասանում. բերդ-քաղաք Բելուջիստանում։
Քարամ — Ադրբեջանական «Ասլի և Քարամ» սիրավեպի հերոսը։