Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1930 թ. լույս ընծայեց երգչի կենսագրական էսքիզը, նոր հարուստ փաստերով պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկը 1931 թ. նույնպես կենսագրական նոր փաստերով հրատարակեց մի գիրք, իսկ 1935 թ. վրաց լեզվով լույս ընծայեց իր չափածո թարգմանությամբ հայերեն բոլոր խաղերը:


Ադրբեջաներեն լեզվով վերջերս լույս Է տեսել նույնպես առանձին մի ուսումնասիրության. մի շարք հոդվածներ են տպագրվել մամուլում, կատարվել են հայերեն և վրացերեն խաղերից թարգմանություններ, իսկ նրա ադրբեջաներեն խաղերի ժողովածուն, դեռևս ոչ ամբողջովին, մեր կողմից պատրասաված է արդեն հրատարակության համար:


Սայաթ-Նովայի խաղերից թարգմանված են նաև ուկրաիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և այլ լեզուներով:


Ամենից ուրախալին և հատուկ նշման արժանին այն Է, որ 1931 —1952 թթ, ժամանակամիջոցում, Սփյուռքահայության միջավայրում, Սայաթ-Նովայի հայերեն խաղերը, կենսագրական և բանասիրական ուսումնասիրությամբ, լույս են ընծայվել 5 անգամ (Հալեպ, Թեհրան, Ալեքսանդրիա, Պոլիս, Բեյրութ) և մամուլում գրվել մի քանի, շատ բարձրորակ, ուսումնասիրական հոդվածներ:


Այս ամենը ցույց Է տալիս, թե ինչպես մեծ գուսանը, ժողովրդական հանճարի ուժով, ոսկի թելերով իրեն կապել Է սերունդների հետ:


Այսպիսով, բանասիրության մեջ ստեղծվել է մի նոր նյուղ՝ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ— ԳԻՏՈԻԹՅՈԻՆԸ, որը հարյուր տարվա ընթացքում ունեցել Է բուռն կերպով արտահայտված մի քանի էտապներ. 1850 —1856, 1912—1918, 1926, 1930—1936, 1940-1946 թթ.:


Գիտության և գրականության մեջ ճանաչված շատ խոշոր անուններ են զբաղվել Սայաթ-Նովայով: Գ. Ախվերդյան, Յա. Պոլոնսկի, Գ. Պատկանյան, Գ. Այվազովսկի, Գ. Ասատուր, Ն. Մաո, Ա. Խախանով, Ա. Լեյստ, Մ. Չերազ, Ա. Չոբանյան, Լ. Թումանյան, Գ. Բաշինջաղյան, Վ. Բրյուսով, Ի. Գրիշաշվիլի, Գ. Լևոնյանը Գ. Լեոնիձե, Լեռ, Լ. Մելիքսեթ-Բեկ, Կ. Կեկելիձե, Մ. Աբեղյան, Ռ. Աբրահամյան և շատ ուրիշներ:


Մեծ գուսանի ազդեցությամբ, հայ, վրացի, ազրբեջանցի շատ աշուղներից զատ, բանաստեղծություններ են գրել Բեսիկան (Գաբաշվիլի), Գր. Օրբելիանին, Յա. Պոլոնսկին, Ե. Չարենցը և ուրիշները:


Սույն 13-րդ ժողովածուն, փաստորեն, վերահրատարակությունն է 1945 թ. լույս տեսած (նույնպես մեր կազմած) վերջին ժողովածուի, որը երկու հիմնական հատկանիշով տարբերվում է մյուս բոլոր ժողովածուներից: Այս գրքում էր, որ առաջին անգամ, հայերեն խաղերի հեա լույս աշխարհ հանվեցին Սայաթ-Նովայի 57 ազրբեջաներեն խաղերը (եղածի մոտ կեսը), ինչպես նաև 25 վրացերեն խաղ, բոլորը թարգմանված հայերեն, սակայն երգչի լեզվով՝ թիփլիսահայ բարբառով: Երկրորդ տարբերությունն այն է, որ հայերեն հայտնի խաղերը համեմատված են հեղինակի և նրա որդու կազմած ձեռագրերի՝ վրացատառ դավթարների հետ, ճշտված է լրիվ մեկնաբանված: Ապա լրացված նոր, ամբողջական բառարանով և հակիրն ծանոթագրություններով:


Ավելի քան տասներեք տարի հետո վերահրատարակվող այս ժողովածուն որևէ բանով տարբերվո՞ւմ է իր նախորդից: Այո, բայց, համեմատաբար, ո՛շ շատ:


ա) Չհաշված խմբագրական մանրամասնությունները և շատ հակիրն կենսագրականը, այս ժողովածուի մեջ զետեզված են երգչի բոլոր, թվով 62 հայերեն խաղերը (որից երեքը՝ հավելվածում) և 3 կիսահայերեն խաղեր, տարա-