Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզու տողերը, կամ կիսատողերը (ադրբեջաներեն, պարսկերեն, վրացերեն) թարգմանված հայերեն:


Ճիշտ է, ոչ մի նոր խաղ մենք չենք «հայտնաբերել», բայց այստեղ ամփոփված 65, ավելի ճիշտ 68 խաղերը համարում ենք Սայաթ-Նովայից մեզ հասած ՀԱՅԵՐԵՆ ԵՐԿԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԼՐԻՎ ԺՈՎՈՎԱԾՈԻՆ, ոչ միայն նրա համար, որ նախորդ ժողովածուները պարունակել են 46, 54, 60 (իսկ մեր կազմած սրա նախորդ գիրքը՝ 58) հայերեն խաղ, այլ այն պատճառով, որ համարյա լրիվ վերականգնված է իննը, թերի վերծանված, կամ աղավաղված ու կիսատ խաղ, երկուսը անջատված հայտնի խաղերից և ինքնուրույնություն ստացած, և վերջապես, երգչին վերագրվող և հրատարակված զանազան խաղերից, մանրազնին ուսումնասիրությունից հետո, որոշ վերապահությամբ, մի քանիսը տեղ են գտել անվիճելի խաղերի շարքում: Ինչ վերաբերում է երգչի անունով հրատարակված մի քանի այլ խաղերին, ապա սրանց քաղաքացիական իրավունք տալը, թեկուզ գրքի հավելվածում, մեր կարծիքով, կլիներ սրբապղծության հավասար արարք:


բ) Սայաթ-Նովայից մեզ հասած վրացերեն ժառանգությունից նոր թարգմանված է 7 խաղ, որից 3-ը, բնագրում իսկ, անհասկանալի վիճակում էին և երկար ժամանսւկից հետո միայն հնարավոր եղավ վերականգնել ու վերծանել: ՍՐԱՆՈՎ ՀԱՄԱՐՅԱ ԱՎԱՐՏՎՈԻՄ է ՎՐԱՑԵՐԵՆ ԲԱԺՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ, բացառությամբ մեր ձեռքի տակ չգտնվող մեկ-երկու խաղերից, որոնք դեռ կարոտ են լրացուցիչ ուսումնաոիրության:


գ) Ադրբեջաներեն լեզվով գրված խաղերից նոր թարգմանված է 14-ը, որով նրանց քանակը հասնում է 71-ի և կազմում այդ լեզվով մնացած ժառանգության մոտ երկու երրորդը: Ըստ որում, չհաշված աննկարագրելի բարդությունները, ինչպես կենսագրական, այնպես և արվեստի ու հեղինակի աշխարհայացքի տեսակետից շատ կարևոր են վրացերենից և ադրբեջաներենից նոր թարգմանված այս խաղերի մի զգալի մասը: Եվ այս ամէնով արդեն ստացվում Է Սայաթ—Նովայի ու նրա թողած Ժառանգության ավելի որոշակի պատկերը:


դ) Որոշ չափով ընդարձակված են ծանոթագրությունները և վերանայված բառարանը: Տարիների այս աշխատանքից հետո Է, որ ճնարավոր Է դառնում դիմելու մեծ երգչի քիչ թե շատ հավաստի կենսագրութիւնը գրելուն, գրական ժառանգությունը գնահատելուն և, որ գլխավորն Է, երկերի ակադեմիական հրատարակությանը պատրաստելուն:


Տեղն Է խոստովանել, որ այս ժողովածուն պետք է հրատարակվեր 1952 թվականին՝ նվիրված պաշտելի հայագետ-բժիշկ Գևորգ Ախվերդյանի կազմած Սայաթ-Նովայի («Գուսանք Ա») առաջին և աննման ժողովածուի լույս ընծայման 100-ամյակին, բայց որոշ հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ ժամանակին իրագործել այդ: Սակայն, եթե նկատի ունենանք, որ Սայաթ-Նովայի Ժառանգության յուրաքանչյուր խաղը, նույնիսկ տողն ու բառը դարձել է, այսպես առած «մասունքի» պես մի բան, ապա այս ուշացած հրատարակության նոր էջերի կեսից ավելին, գուցե վարձահատույց լինեն այդ մեր գեղեցիկ ու երախտապարտ ծրագրի չիրականացմանը:


Ինչպես կնկատի ընթերցողը, հայերեն և ադրբեջաներեն լավագույն երգերի մեծ մասը գրված է ուղիղ 200 տարի առաջ՝ 1758 և 1759 թվականներին, 40-ը անց երգչի ստեղծագործական բուռն վերելքի ու փայլատակման տարիներին: Բայց հենց 1759 թվականից էլ կտրվում է նրա ստեղծագործական կյանքի թելը: Չափածո խնդրանքների, գանգատների ու բողոքների, լքման ու հալածման կար-