Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նատև մի շրջանից հետս ամբաստանված պոետը եկեղեցի է մտցվում, վտարվում Թիփլիսից և դադարում Սայաթ-Նովա լինելուց, թեև դրանից հետո ապրում է ավելի քան երեք տասնյակ տարի: Այս տեսակետից կարծես սույն ժողովածուն օբյեկտիվորեն համընկնում է որոշ տարեդարձի հետ:


Թեև 1945 թ. հրատարակված գրքի առթիվ լույս տեսած գրախոսականում ասվեց, որ «Սայաթ—Նովայի վրացերեն և ադրբեջաներեն տաղերը ավելի շուտ նպատակին կհասնեին, եթե թարգմանվեին գրական հայերենով» («Տեղեկագիր», ՀԳԱ Հաս. բաժ. № 6, 1946), բայց մենք կրկին շարունակեցինք թարգմանել Թիփլիսահայ բարբառով, քննադատի (և մեր) այդ ցանկության իրականացումը թողնելով հետագային: Այդ կենսական հարցը միայն այսուհետև կարելի է հրապարակ քաշել, որպես օրակարգի հարց, որը շատ վաղուց ծառացել էր Հ. Թումանյանի և արևմըտահայ հեղինակների առջև: Ի դեպ, 1944 թ. Եգիպտոսում (Ալեքսանդրիա) լույս տեսած ժողովածուի մեջ 20 խաղ զուգահեռ տրված է արևմտահայերենի վերածված: Մենք այս ժողովածուի հավելվածում դնում ենք միայն չորս խաղի նմուշ հրապարակային քննարկման ենթարկելու նպատակով: