Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19

Ձենըտ քաղցըր ունիս՝ լամզով կու խոսիս.
Նա պահե քիզ, ումնոր ծա՛ռա իս, գո՛զար
Մեշկըտ ջեյրանի է, ռանգըտ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս, գոզալ:

Ղումաշ ասիմ՝ շուրեղեն է, կու մաշվի,
Սալբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Զեյրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մարա իս, գոզալ:

Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թե ջավայիր ասիմ՝ քարեմեն կոսին,
Թե վոր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին,—
Արեգագի նըման փարա իս, գո՛զալ:

Գո՛ւզիմ թե համաշա գըռանըտ գամ ուխտ՝
Աչկիրըտ կարմիր վարթ, նուր բացարած տուխտ
Լիզուտ՝ գըրիչ ունիս, ձեռըտ՝ գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ:

Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՛ր, իմ հոքիս հանեցիր,
էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
Գլխիտ էկած ղադեն առա յիս, գո՛զալ: