Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քով, բավականին վարժ ու գեղեցիկ բոլորագրով ընդօրինակված և հավանաբար իր կողմից կազմած եկեղեցական բավականին ստվար ժողովածուն չէր կարող հևիհև գրվել հենց նույն թվականին: Նոր կրած ծանր հարվածից հետո ժամանակ էր պահանջվում, որպեսզի նա հաշտվեր, հարմարվեր, տրամադրվեր և ձեռագրեր, նյութեր հավաքեր։ Եվ իրոք, իր թողած հակիրճ հիշատակարաններից զգացվում է, որ արդեն գրիչ Ստեփաննոսը մի քանի տարվա քահանա է: Դրանցից բերենք մի օրինակ.


Թուլին հայոց ՌՄԺԵ, գիր տարւոյն 80-ն է, տանուտէրն Այծեղջիւրն է, իսկ խեցգետինն և կարիճն և ձուկն նահանջ են: Երբ գիր տարոոյն ի նոցա կարգն հասնիս ի մարտի ամիսն, թե Քէ է, դու Փիւր-ն բանեցոյ և թե Փիւր է, դու՝ զՀիոն-ն, սոյնպես մինչև ցԱյթն: Ի տարւոջն ա գիր յառաջ տուր և թիլ մի ավելի կալ զթուականն. և ուղիղ դաս: Գրեցաւ ի Կախոյ քարվասարէն. ով ընթերցող յիշեայ զգծող զրոյէ՛, մեղապարտ Ստեփանոս քայհանայս, որ Սաեադ Նովայ կոչեն, և հայրն իմ մահտեսի Կարապետն և մայրն իմ Սառայ և դուք յիշեալ լինիք յառաջի Ա՛յ ամէն։


Անվիճելի է, որ Սայաթ-Նովային քահանա են ձեռնադրել իր կամքին հակառակ, և այդ տմարդի վերաբերմունքը նա չմոռացավ մինչև վերջ։ Նախապէս գանգատվել-բողոքել էր իր «հոգևոր հայր» թագավորին, որ «արդար դատե», որովհետև իրեն անարգել, վտարել են պալատից, որ չի կարող նրանից հեռանալ, եթէ Քուռը բավական չլինի, ծովը կնետի իրեն։ Այստեղ էլ նշում է, որ իր լեզվի պատճառով է ավելացրել իր դարդերը (Վ. 30)։


Այս աղերսանք-ոտանավորը մնացել է երգչի որդու կազմած ժողովածուի մեջ վերջինիս հետևյալ ծանոթագրությամբ. «Հիշատակված է, որ Սայաթ-Նովան, իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից, ասելով՝ «էժան աոած չկարծես»: Սակայն այստեղ դժվար հասկանալի են «էժան. առած (դնած) բառերը, որոնք համընկնում են մի այլ բողոք-ոտանավորի «թանգ առած իմ քու ահագին ծախսերով.» տողին։ Սայաթ-Նովան ճորտ չի եղել, այլ արքունական տանը պատկանող անձնապես ազատ, բայց պարտադրված, կախյալ վիճակում դրված գլեխի, որը չէր կարող գնված լինել, եթե գերի տարված չի եղել որևէ ասպատակության ժամանակ և փրկագնված։ Ուստի կարելի է հասկանալ կամ նրա վրա արված ծախսերը՝ հագուստ, սնունդ, վարձատրություն, կամ սոսկ՝ բարոյական իմաստով, որ «թանկա է նստել թագավորին, իր հանդուգն վարքագծի, գրգռիչ երգերի պատճառով, անվերջ հովանավորելով նրան։


Մինչդեռ այլ տրամադրությամբ է հանդես գալիս նա, որպես պատիժ հոգևորական դարձնելու նախօրյակին գրած բողոք-ոտանավորի մեջ։

Ձեռք վի կալ, վատ մարթութին չիմ ուզում...
Յիս մարդ մարթ իմ՝ նամարդութին չիմ ուզում.
Յիս ռամիկ իմ՝ թավադութին չիմ ուզում։

Եկ մի՛ վիթի իմ արունըս թասերով,—
Թանգ առած իմ քու ահագին ծախսերով.
Դուն ինձ պահիր ատլասով ու խասերով...
Սիվ կարայում սըքվորութին չիմ ուզում: