Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց զգալով, որ իր ասածները (բացատրությունը) թագավորը ճիշտ չէ համարելու, որ սգվորի (հոգևորականի) սև կաբան վճռված է հագցնել կաբել կյանքից, զրկել արվեստից, նա վերջին տողում, խռոված տոնով, բայց համարձակ և արժանապատվության բարձր զգացումով, ինչպես և հայերեն 10-րդ խաղում բացականչում է.


«Աղ ու հացիտ ախպերութին չիմ ուզում» (Վ. 31, նախորդ հրատ. 25): Կնոջ մահից մի քանի տարի հետո, երևի 1770-ական թթ., Սայաթ-Նովա-Տեր—Ստեփան քահանային վանականի (վարդապետի) աստիճան են շնորհում և փոխադրում իր հայրենի Հաղպատի վանքը՝ «Վրաց տան» հայոց հոգևոր թեմի կենարոնը։ Այստեղ նա լուսարարի պաշտոն է ստանում, որը հայտնի է իր մի կորած ոտանավորից պահպանված երկու տողի. «Հաղպատի լուսարար Սայաթ-Նովեն իմ, մէ կանթիղս վառելու ձեթ չունիմ»:


Այս երկու տողը շատ բան են ասում կենդանի թաղված բանաստեղծի տրամադրության և բոլորովին անհայտ կենսագրության համար։ Նախ, որ այստեղ էլ խաղերում իրեն կոչում է Սայաթ-Նովա, երկրորդը՝ շարունակել է գրելը, եթե ոչ խաղեր, գեթ՝ խրատական-խոհական տաղեր: Աշխարհական, գուցե և, ավելի հավանականը, քահանա կամ վանական ժամանակ գրված ոտանավորներից պետք է համարել նաև հայերեն երկու հայտնի առակները (58, 59)։ Բայց, որ ունի վրացերէն լեզվով իր վիճակը ողբացող, և գուցե նույնիսկ 70-ական թվականներին (երբ արդեն շուրջ 60 տարեկան էր) գրված մի ոտանավոր, այդ արդեն անկասկած է: Սա հայտնի «Իմ խիղճ գլուխ քիզիդ էս ինչ պատահից» ոտանավորն է. ուր հիշում է իր անցյալ լավ օրերը, կրկին չմոռանալով իր պատժված լինելու. հանգամանքը.

Բըրինձ էի, գարի դառնալն ինչիս էր...
Ասեք, կրոնավոր դառնալն ինչիս էր,
Յիս ազատ մարթ՝ աբեղա դառնալն ինչիս էր...
Իմ տունըս էլ, վուր էսօր էս խուցն էլավ,
Դե էլ յիս ում միղ դընիմ, էն լից էլավ.
էս ամենըն հենց իմ էս խելքից էլավ (Վ. 32):

Այս խաղը իր խցի մեջ վրացերէն երգել է՝ չոնգուրի նվագակցությամբ, Հազապատի ծեր վանականը՝ Սայաթ-Նովան, և նույն ժամանակ, գրի է առել երիտասարդ մի վրացի աբեղա, որ էջմիածնից վերադառնալիս հյուրընկալվել է, մինչ այդ անծանոթ, վրացերեն քաջ իմացող վանականի կողմից։


Երիտասարդ աբեղան զարմացած, ծեր վարդապետի այս անսովոր «անվայել» ելույթից, որը ողբում է իր հոգևորական դառնալը, բացականչում է. «Վարդապերտ, դեպի ձախ ես խոտորում».— «Երբ քո տարիքին էի, դեպի ձախ էլ էի գլորվում, դեպի աջ էլ». — «Ուրեմն դրա համա՞ր ես սղում ու լալիս». — «Դրա համար էլ, քեզ համար էլ, որ այդքան ջահել դարձել ես կուսակրոն», ստանում է հյուրասեր, վանականի պատասխանը։ Հյուրի հարցին, թե ո՞ւմ հետ է խոսոոմ. — «Ես դժբախտ Սայաթ-Նովան եմ, եթե լսել ես, իհարկե»։ Աբեղան պատասխանում է. «Ինչպե՛ս չեմ լսել. քո համբավը, որպես լավ երաժիշտ և խելոք մարդ, տարածված է ամեն տեղ», և այնուամենայնիվ խորհուրդ տալիս, որ նա իր աշխարհիկ երգերից ու սազից ևս ձեռք քաշի։