Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20

Շատ մարթ կոսե՝ յիս յարիմեն հասրաթ իմ՝
Լեյլի-Մեջլումն էլ չի էլի էս հալով.
Մարթ պիտի համաշա բերանըտ տընդղե՝
Խոսկ իս ասում առակավուր-մասալով:

Լիզուտ քաղցր ունիս՝ շաքար ու շարթին.
Մազիրըտ ռեհան է փաթըթած վարթին.
Քի զարթարած տեսնիմ հիդ ծաղկազարթին՝
Հաքիլ ըլիս զար-զարբաբըն խաս ալով։

Յա՛ ինձի կորցըրեք, յա մե բան արեք,
Խփեցեք մե տիղըս, մե նշան արեք,
Թեգուզ էստու համա քարասպան արեք՝
Չի՛մ կըշտանում գոզալի հիդ խոսալով։

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչկեմես արտասունք դուս դու քա՝ արին,
Օրւն իր շափաթով կարոտ իմ յարին,
Վունցոր ղարիբ բւլբուլ վարթին տիսալով:

Խիլքըս տարավ՝ ջադուքարին չիմ տեսի,
Բեմուրվաթին, բեիղրարին, չիմ տեսի.
Սայաթ-Նովեն ասաց՝ յարին չիմ տեսի,
Ման իմ գալի արտասունքըս հուսալով։