Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24

Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նւստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛, էնենց սըպանե՝ Սուլթան ու Խան իս ինձ ամա։

Մեշկըտ սալբու չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեջըն մինա արած, աշկիրրտ, ակնակապ թաս է,
Պատվական անգին ջավայիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ՝ մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտսունքս արուն շինեցիր, խիլքըս գլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեջըն բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։

Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յար, քիզ ինչո՞վ թարիփ անիմ՝ աշխարումըս բան չը մընաց.
Կրակէ, ծովեմեն դուս էկած, ռաջ ու ջեյրան իս ինձ ամա։

Ի՞նչ կողի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըտ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:


Էսպես Արութինի ասած, ով որ սովորի, թողություն շնորհի։ էսպես ղազալի, դաստա բեդաստա թարփաճուրի ձենում, Արութինի ասած: Սրա հատը դիմացն է։