Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25

Աջաբ քանի ժամանակ է, թաք գիտենամ տարիտ, էրնեկ.
Վունց ուտիլ գուզե, վունց խմիլ՝ մոդըտ նըստող յարիտ էրնեկ.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, փաթութ սուսանբարիտ էրնեկ.
Բըլբուլին լալով ման կոծիս գիշեր ցերեկ՝ խարիտ էրնեկ։

Հուտըտ աշխարըս բըռնիլ է, բերնումտ ունիս զանջափիլըն.
Կանց քիզ լավ հուտ չի ունենա Հնդու էկած ղարանփիլըն.
Գիշեր ցերեկ զուքսիտ մեչն իս, ձեռիտ ունիս հուտով հիլըն.
Դիբչում է ալ պըռոշներուտ՝ ունքիտ-սամանդարիտ էրնեկ։

Շատըն հասրաթետ կու մեռնի, սըրտումըն կունենա զարուր.
Ով չէ տեսի՝ մե կախ կոնե, ով կու տեսնե՝ հազար հարուր.
Քու զաթըն քու նըման կու լի, կըշտիտ ունիս օսկե բարուր.
Բալքա մեկ էլ դեղեն բերե՝ նըման բարեբարիտ էրնեկ։

Մե նաղշըտ Արաբ անցկացավ, մե նաղշըտ Հընդըստան գընաց,
Մե նաղշըտ Ղըրիմ անցկացավ, մե նաղշըտ Դաղրստան գընաց,
Մե նաղշըտ Ուրումել կացավ, մեկըն Փըռանգըստան գընաց. —
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է՝ թահարիտ էրնեկ։

Արի նըստի, Սա՛յաթ-Նովա, խոսկըտ ասա լամզ ու թասով.
Սազին խիլքըտ չր տանուլ տաս էտ խիալով, էտ հավասով.
Ձեռիտ բըռնածըն թըթու է, ածա,— խըմինք օսկե թասով.
Շատ աջաիբ մեհմանդար իս, սուփրի սագանդարիտ էրնեկ:

(1755)

էսպես Արութինի ասած, քրոնիկանի 443-ին։