Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26

Ի՞նչ կռնիմ հեքիմըն, ի՞նչ կռնիմ ջարեն՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ։
էրում է մըհլամըն, չէ լավնում յարեն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ուրիշ դիղ:

Ասաց թե. «հիռացի՛ գըլխեմես գընա՛,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ուրիշ տիղ,
«էտ քու արարմունքսըն քիզի չի մնա,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ուրիշ տիղ.
          ուրիշ տիղ, աման, ուրիշ տիղ»։

Ասի թե, «էշխեմետ չի՛մ հանքչում տանըս,
«Զիռնիրըս թըլացավ՝ չէ շինում բանըս,
«էրվեցավ ջիգարըս, մաշվեցավ ջանըս՝
«Քու տըվածըն ուրիշ դիղ է, ուրիշ դիղ»:

Ասաց. «իմ դիղեմեն քիղ չը կա չարա,
«Գընա՛ թե խիլք ունիս՝ գլխիտ ճար արա,
«Թե չէ՝ անիլ կուտամ քիզ փարա փարա,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»։

Յիս բըլբուլ իմ, վարթըս մընաց խարումըն,
Կըրակ դըրիր սըրտիս խուցի յարումըն,
Վունց դըրանքումըն կա, վունց դավթարումըն՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ։