Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասաց թե. «քի զարար շինեցիր շահըտ.
«Կըտրեցիր ադաբըտ, կըտրեցիր ահըտ,
«Մի վիթի արունըտ, մի շանց տա մահըտ,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»։

Ասի թե. «մազիրրտ սիրման իս անում,
«Հենց գիդիս՝ չիմ զիդի, յար, չիմ իմանում.
«Սերըտ ինձ մահ դառավ՝ էլ չի՛մ դիմանում,
«Քու տըվածըն ուրիշ դիղ է, ուրիշ դիղ»։

«Թաքավուրի թագի յայիղ քարըն իմ,
«Շիրինի պես Փահրադի դիլդարըն իմ,
«Յիս էն գըլխեն Սայաթ-Նովու յարըն իմ,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ուրիշ տիղ»։

Հիդըս խոսի, մի՛ կենա խըռովի պես.
Տալղա տըվիր՝ գեմիս տարար ծովի պես.
Կու միռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես.
Քու տըվածն ուրիշ դիղ է, ուրիշ, ուրիշ դիղ:
          աման, ուրիշ դիղ:

(1756 սեպտեմբերի 3)

էսպես Արութինն ու իր սիրեկանն որ իրար ասել են, էն է: Էսպես որ ասում է Յոլարումզդան-շիրվանի հանգում։ Սեպտեմբերի 3-ին. քրոնիկոնի 444-ին։