Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

38

էշխեմետ անդանակ էլա, եկ մորթե՝ ջալլաթըն դուն իս.
Մի՛ սըպանի հասրաթեմետ՝ սըրտիս խըջալաթըն դուն իս.
Թաքավուրի քարխանեմեն դուս էկած խալաթըն դուն իս.
Հինգ ու Հաբաշ, Արաբըստան, Խորասնու Քալաթըն դուն իս։

Բարկ էրեսըտ՝ կըրակ նընգած օսկու նըման ջիռանում է,
էնդու համա քու տեսնողի խիլքըն գլխեն հիռանում է.
Ով չի տեսի, տիստ է ուզում. ով տեսնում է՝ միռանում է.—
Օսկե վարազով վարազնած սուրաթ—մաքաղաթըն դուն իս։

Շատըն քու էշխեն կու միռնի, չի դիմանա ինթիզարի,
Տարենըն մե գամ բաց կո՞ւլիս մաթահ շահրադել բազարի.
էրնեկ ըլի քու տիրուչըն՝ մըտիկ տալեն չի բեզարի,—
Ամառն ու ձըմիռըն ծաղկած գուլբաղ ու բաղաթըն դուն իս.

Մուզդ ունե էն նազըշքարըն՝ վուր թահրըդ ղալամովհանա,
Ճակտետ ունքըտ չի կարա գա, քանի գուզե վուր շատ ջանա,
էնդու համա ծարավ մարթըն քու ջրեմեն չի կըշտանա,—
Շիրազու շուշումըն ածած՝ նաբաթե շարբաթըն դուն իս։

էրնեկ մոտըտ նւստող յարին, վուր քիզի պես համդամ ունե.
Խայեն յարին չէ ռաստ էկի, քիզանից խաթըրջամ ունե.
Սայաթ-Նովեն, վուր քիզ ունե, աշխարումըս ի՞նչ զամ ունե.
Խաթաբանդով չարա-չարդաղ, քոշկ ու ամարաթըն դուն իս։