Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

39

Յա՛ր, քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին՝ շառ բացարած.
Հուտըտ աշխարըս բըռնիլ է՝ բալասանի ծառ բացարած.
Թըխտիրըտ օսկե վարազով Ասմավուր իս՝ ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնաստըղ պայծառ բացարած:

Ամեն մարթ չի կարա մըտնի՝ էշխիտ ջուրըն հիդ է, զալում.
Մըտնում է յարսուն կարմունջըն՝ չասիս, թե մե՛ դիդ է, զալում..
Ունքիրըտ սալիղ սադախ է. թերթերուկըտ նիտ է, զալում.
Մըտնողըն էլ խի դուս էհա՝ դուռ, մահու պատճառ, բացարած։

Բարակ մեչկըտ՝ զարզուղամիշ. էրեսրտ թայգուլի նըման.
Օրըն յարսուն ռանգ կու փոխիս, վո՛ւնց մեկըն չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս՝ վըռվըռում իս օցի բերնի հուլի նըման.
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ՝ վառ բացարած։

Բարովին բարով լիսի տա՝ թաքավուրի սալամի պես.
Զեռնիրըտ՝ սիպտակ մաքազաթ, լիզուտ օսկե ղալամի պես.
Զարուզարբաբե դըրոշա՝ ման իս գալի ալամի պես.
Տեսնողըն էնպես կիմանա՝ Շահ իս գալի, ջառ բացարած։

Յա՛ր, քիզանից հիռանալըս միռնելուս վըրա դըժար ա.
Լիզուտ քաղցըր, խոսկըտ քաղցըր, ակըռքնիրըտ անգին քար ա.
Իրեք քսան ու տասըն խալըն էրեսիտ բոլորքըն շար ա,
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն յոթանասուն բառ բացարած։