Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

40

Մոդըտ նըստողրն կու հարփի՝ դուն բանդ ու բոզա իս, ազիզ։
Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին՝ աղա իս, ազիզ.
Ինշ տիղ կու լիս շնուք կու տաս՝ մեջլիսի մազա իս, ազիզ.
Մազեն մե սահաթ լավ կու լի, դուն համան թազա իս, ազիզ:

Մե խոսկըտ կանց շաքար քաղցըր, մե խոսկըտ վառ քուրա-քուրա.
Մե նըմանըտ ռաշի նըման, մե նըմանըտ ջուրա-ջուրա.
Մարքարիտով լիքըն կալ իս, սադափնիրըտ թուրա-թուրա.
Լըծաթե կոխպեքով կոխպած, դուն, օսկե ռազա իս, ա՛զիզ:

Էրեսըտ առվուտվան արիվ՝ քանի կեհա կու զարգանա.
Թաքավուրի քարխանի զար՝ ծառըն ծառեն չի թարգանա,
Թե սուչ ունենամ սըպանե, թե չէ նահախ մի բարգանա.
Մե ձեռըտ ջուր, մե ձեռտ արուն՝ ջալլաթի ջազա իս, ազիզ:

Տեսնողըն նախշըտ կու տընդղե փարշևանգի բըմբուլի պես.
Ձընի տակեն նուր դուս էկած, արիվ դիբած սընբուլի պես.
Թուզ վըրետ լալով պըտուտ գամ, վարթի կարոտ բըլբուլի պես.
Դուն ինձ շուտով մի թըռցընի՝ շավարդան—բազա իս, ա՛զիզ։

Էշխեմետ հիվանդացիլ իմ. վունց զարար, վունց շահ ին ասում.
Հեքիմնիրըս ափսոսում ին՝ ծընգան տալով վա՜յ ին ասում.
Կանչողըս դարդակ է դընում. «ա՜խ, Սայաթ-Նովա» ին ասում.
Թաք դուն տիս գաս, վիր կու կենամ,— թե սազիս սազա իս,
ազիզ: