Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

41

Չի՛ս ասում, թե լա՛ց իս էլի.
Բարով տեսաք իմ սիրեկան.
Վարթի նըման բաց իս էլի

            Խարերով,
            Խարերով.

Բարով տեսա, իմ սիրեկան։

Արի՛, մե դարդըս իմացի,
Էշխեմետ համան իմ լացի.
Օրըս էսպես անց է կացի

            Դարերով,
            Դարերով.

Բարով տեսա, իմ սիրեկան։

Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս մաս
Դոշիտ պիտի լալ ու ալմաս

            Շարերով,
            Շարևրով.

Բարով տեսա, իմ սիրեկան։