Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յիս քէզ գովիմ խաղի մեչըն,
Շամամնիրըտ թաղի մեչըն.
Ման իս գալի թաղի մեչըն

            Յարերով,
            Յարերով.

Բարով տեսա, իմ սիրեկան։

Սայաթ—Նովեն վո՞ւնց դընջանա,
Աշկիրըտ օսկե փընջան ա.
Դուշմանի լիզուն մընջանա

            Չարերով,
            Չարերով.

Բարով տեսա, իմ սիրեկան։