Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

42

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:

          Չիմ քաշվի էկած մահեմեն,
          Բաղիփի տըված ահեմեն բրոյի—բրոյի.
          Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարերարեմեն:

Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն։