Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

43

Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից՝ խոնարից, հիզնից բեդամաղ.
Հանի գուզե մարթ վուր հարփի, վո՞ւնց կուլի վազնից բեդամաղ.
Յա՛ր, յիս քիզ ի՞նչ գեթ իմ արի՝ նըստած իս միզնից բեդամաղ.
Համեցիր էշխիտ մանգանով,— յի՛ս պիտիմ քիզնից բեդամաղ։

Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշկ ու միտկըս դուն իս տարի, ձիռիս մեչըն բան չէ մըտի.
Հենց գիդիմ, թե չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի՝
Ռախտարի նըման նըստած իմ՝ իջառրց, միզնից բեդամաղ։

Հալբաթ սեռըն կես է էլի, վուռ միզի ատիլ է ուզում.
Չուրս տարեկան էռեխի պես՝ յարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն, սիրտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարթ կա նըստած լաց լելիս, գոզալի նազնից բեդամաղ:

Թեզուզ իմացի, կարթացի իմաստնասիրաց առակըն՝
էշխեմետ ջունուն իմ էլի, վեր էկավ սըրտիս վարակըն.
Աստված վըկա, մարթ չը քաշե՝ դըժար է էշխի կըրակըն.
Տեսա արունուտ ջեյրանըն՝ վուրսնուրթի նիզնից բեդամաղ։

Անց կացավ աշուղնքվա վախտըն, սառվիքըն խաղալ է ուզում.
Հասավ գարունքվան հուսունըն՝ բըլբուլըն էլ գալ է ուզում.
Սայաթ—Նովեն առանց նընգիր ճիտըն գ[րցած լալ է ուզում].
Զար կորցըրած խոնթկարի պես նըստա[ծ է խազն իր, բեղամազ]։