Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44

Բեդասլին վուր խոսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ.
Ռանգըն վուր սեվադեն նընգնի՝ ալ անիլըն ինչի՞ն է շահ.
Մարթ վուր քու խոսկով մեռանի՝ գալ անիլըն ինչի՞ն է շահ.
Պատանքին մե՛ ռանգն է հերիք՝ չալ անիլըն ինչի՞ն է շահ։

Մարթ պիտի թանգ հախ տա, առնե խոսկիրըն փիր ուստագեմեն.
Ռանգըն ռանգերուն ծածկում է, հուջրեքըն լիքն է սադեմեն.
Թեգուզ զար զարբաբ հաքցընիս, վուր չըլի ասըլջադեմեն...
Սիվ արաբի ճակտի վըրա խալ անիլըն ինչի՞ն է շահ։

Լավ մարթն էն է՝ սիրով անե բարի հրիշտակներու կամքըն.
Իմաստուննիրը չը տեսան էս աշխարիս հուտն ու համքըն...
Ջուրս գլխանի ռաշի վըրեն աջալըն դըրիլ է թամքըն՝
Աշխարըս միզ մնալու չէ՝ մալ անիլըն ինչի՞ն է շահ։

Մեր ու մանուկ բաժանվեցան, մանուկն էնդուր ունի լալու.
Սատանեն մե դամբ է գըրի Աթամի զաթըն վուրսալու.
Շատըն սատանեն է տանում, վիրչըն մընում է վա՜յ տալու. —
Վուր չէ Ուռնիչելի նըման՝ կալ անիլրն ինչի՞ն է շահ։

Շուռ էրիտ չարխի-փալագըն, դովլաթըն միզնից խըռով ա.
Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա.
Յարովըտ մեկ մըհլամ չունիս, էնդուր գուլաս, Սայաթ—Նովա.—
Զարեքըն դիղըտ չին գիդի՝ փալ անիլըն ինչի՞ն է շահ: