Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45

Կիսամուրազ մի սըպանի, չունքի արիր սեր, նազանի,
Թե քիզ տվել յադ յար սիրիմ, ումբրես չանիմ խեր, նազանի։
               Աշխարումըս [դուն իմ] ջան իս,
               Դուն իմ Շահ իս, Սուլթան, Խան իս,
               Ի՞նչ կուլի միզ մըտիկ անիս
                      Հազարեն մե ջեր, նազանի։

               Ղարիբ դավրիշ իմ, հաջ չունիմ.
               Գըլխիս էրծաթե թաջ չունիմ,
               Յիս քիզ ավել իլաջ չունիմ,
                      Դու դառի ինձ տեր, նազանի։

               Կըրակ տըվիր կրակեն ավել,
               Չախմախ էլ ունիս դու, ղավ էլ,
               Աշխարումըս քիզնից ավել
                      Ո՞վ ասավ թե կեր, նազանի:

               Սայաթ—Նովեն իմ, ճար չունիմ,
               Յիս վարթըն իմ, մին խար չունիմ,
               Թե դուն ասիր յադ յար չունիմ,
                      Իղրարըտ էտ էր, նազանի։

էսպես լավ գարեհլիի ձայնով է (երգչի որդի Օհանի ծան.)։