Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46

Հընդկաց քաղաքիցն հանած, ջավահիր քար արմանալու,
Ինչի դիբչիս նաղըշ կոնիս, օսկե փարգալ արմանալու.
Ամեն մարթ չի կանա ճարի շահով շըքար արմանալու.
Մարթ հիդրա չի կանա խոսի, Ռոստոմի Զալ արմանալու:

Շիմշատի ծառ բըհամ էկած, շենքըտ տաշիլըն ի՜նշ կոնե.
Երանի է քու տիրուչըն — յադին լաշիլըն ի՞նչ կոնե.
էրեսըտ խասա մուրասա—ղալամ քաշիլըն ի՞նչ կոնե.
Կարմիր ու կանանչ ու ճերմակ, սարիսար ալ արմանալու:

Դու հիշտ ղիմիշ անելու չիս, ճըրաք վառած, դըժվար ճարած.
Ովոր էրեսըտ կու տեսնե, խիլքըն կու դառնա շըվարած.
Անդին յաղութ, անգին ալմաս, բոլորքըտ ջավահիր շարած.
Սկանդարի Զուլղարեն թողած, ջընաղ հեքալ արմանալու։

Համաշա սեյրան իս անում, վարթ ու մանուշակ քաղում իս,
Շուշա-բըրոլե դուլաբդան բերնետ վարթաջուր մաղում իս,
Թաքավուրի թաջի ջիղա, օսկե թիլըտ շաղմաղում իս.
Վուրսն ուրթի ձեռիցըն փախած ջեյրան, մարալ արմանալու:

Յա՛ր, քիզանից հիռանալըս միռնելուս վըրա դըժվար ա.
էշխիցըտ Մեջլում իմ դառի — ի՞նչպես անիմ ինձի շարա.
Ավելի չէ Աայաթ-Նովեն—քիզի ծառա ու նոքար ա.
Նըրանից ձիռքըտ քաշիլըն՝ շատ ա էտ ալ արմանալու։