Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47

Աչկ ու ունքըտ վեր իս թողի, հուքմըտ մե ռուս ցարի բաբաթ.
Աջաբ, քիզ ի՞նչ գեթ իմ արի — խոսում իս դուն շարի բաբաթ
Ով քիզի խային մըտիկ տա, սիրտն դառնա քարի բաբաթ.
Թեգուզ պահե, թեգուզ սպանե դըռանըտ նոքարի բաբաթ։

Դըռանըտ նոքար չիս պահի, թաքավուր իս՝ ղուլ սըպանող.
Խոսկըս առակով իմացի, Լուսնաստղ, փուզուլ սըպանող.
Բացվիլ իս բադի միջումըն, կարմիր վարթ, բըլբուլ սըպանող:
Կտրիլ տու քանի կտրում է — քու թուրըն սարդարի բաբաթ։

Տա՛ր, ինձ մե ճանփա կանգնեցու — կենամ խաթըրջամի նման.
Գիշիր ու ցերեկ լալիս իմ, աչկիրըս է նա մի նման.
Թող դըռանըտ նընգած ըլիմ օտար բարեկամի նման.
Անգալին Աստված սըպանե, Փահրադ-Շիրին՝ դարի բաբաթ:

Գարնան շնչի ծաղկի նըման կարմիր վարթըն թաց Է ըլում.
Ի՜նչ օքուտ Է քու բաղմնչուն, վուր բըլբուլըն լաց Է ըլում.
Պըռոշեմետ միղր Է կաթում, թողնիս, յախետ թաց Է ըլում.
Էնդուր համա քախցր իս խոսում—լիզուտ է շաքարի բաբաթ.

Մարթ իր խոսկով կու ճանանչվի, գուզե Շահի վեզիր շինին.
Բեդասըլն ասըլ չի դառնա, թեգուզ վեքիլ, նադիր շինին.
Թե կամենաս, ամենան տիղ քու ասածըտ հագիր շինին,
Սայաթ-Նովա, խոսկըտ աստ—բելլու քամանդարի բաբաթ: