Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

48

Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթըն մոդ չի թողնում, խարեն էրված իմ.
Բըլբուլըն ասաց՝ «վարթիս խաթրի քարեն էրված իմ».
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի՝ տարեն էրված իմ.
         Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
         Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Չըկա փաշահի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գորձի Թիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըտ [դուն] դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հաքիլ իս ատլաս, ռանգրն գուլգազ—ալ քիզի լայիղ.
          Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
          Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Խոսկիրըտ քախցըր, լիզուտ շաքար — շարթի միչումըն.
Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումըն.
Մազիրըտ ռեհան, փաթըթված է վարթի միչումըն՝
Կանաչ տերեվեն նամ չը կաթի զարթի միջումըն.
         Աստված կու սիրիս, դար մի հաքնի, զարեն էրված իմ,
         Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Սայաթ-Նովեն իմ, էնդուր դու լամ, դարդիրըս արբաբ.
Մազիրըտ ռեհան, կըլապիտոն, հուսիրըտ շարբաբ.
Բարակ ղամաթիտ խիստ սազ գու քա դիբա ու զարբաբ.
         
         Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
         Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

էս մուստաղաթի (1) (պետք է լինի մուսադդասի) հանգով է. շատ լավն
է Սայաթ-Նովայի ասած (Օհանի ծանոթ.)։