Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

49

Մըտա էշխի քուրեն խալիս դառնալու,
Սիրտըս էլավ քէ ու այիբ, էրկու բեն.
Կամավ սովդեն մըտա դարդըն բառնալու,
Էլ ո՞ւմ բըռնիմ սե ու այիբ էրկու բեն:

        Դադա պիտի խոսկըն ղադիմի շինե.
        Շարբաբի միչումըն խամ թիլ չը հինե.
        Զորու նըման չասե, իմ դեդեն ձին է,
        Մարթ վուր ըլի նու ու այիբ էրկու բեն:

Ինչպես վուր կըրակին չի դիմանա մում,
էնպես սախաթ կուլի, ովոր խոսի հում.
Սայաթ-Նովեն ասաց էնդուր չէ պակսում
էրկու աչկես էրկու այիբ էրկու բեն:

էս հայերէն ղարահեջա է (Օհանի ծանոթ.)։